Իրավունք 16:37 19/11/2019 Հայաստան

Դատարան է ուղարկվել Երևան-Սևան մայրուղում պայթյունի վայրից ավտոմեքենան հեռացնելու փաստով հարուցված քրգործը

Ավարտվել է օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ  օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի սպանության փորձի  դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող՝ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն

իրականացնող քննիչի և դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողների թույլտվության, նշված տարածք երկու այլ անձանց հետ մուտք է գործել գործարար Մելիք Մանուկյանի եղբայր Ռ. Մ.-ն:

Հանցագործության հետքեր կրող նշված ավտոմեքենան դեպքի վայրի տարածքից տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռ. Մ.-ն վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք: Ոստիկանները, ինչպես նաև քննիչը հորդորել են դադարեցնել նման վարքագիծը, նրան դուրս հրավիրել պահպանվող տարածքից: Ռ. Մ.-ն, սակայն չի ենթարկվել նրանց հորդորներին,
հակառակ դրան՝ դեպքի վայրի զննության մասնակից ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության հրաձիգ, Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մ. Մ.-ին կարգադրել է ավտոմեքենան դուրս բերել այդ տարածքից:

Վերջինս, Ռ. Մ.-ի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր և տեղյակ լինելով, որ իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին: Մասնավորապես, նա նստել է վերոհիշյալ ավտոմեքենան և,
չենթարկվելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, գործի է դրել այն, կտրուկ տեղից
շարժել և ոստիկանության ծառայողի ուղղությամբ վարելու ձևով վերջինիս կյանքի
կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ
հատել դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը և ավտոմեքենան
հեռացրել այնտեղից:

Նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար 2019 թ. նոյեմբերի 8-ին Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանաման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը Մ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորման այլընտրանքային միջոց գրավը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:10
Անքնություն առաջացնող մթերքները
Ածխաջրի մեծ պաշար պարունակով մթերքը կարող է առաջացնել անքնություն։ Այս մասին գրում է «Ռիա»-ն՝ հղում տալով MedicalXpress-ին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվածի վիճակը կայուն ծանր է
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան
«Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վրաստանի ՄԻՊ. Քաղաքացիներին ստիպում են մասնակցել է «Վրացական երազանք»-ի հանրահավաքին
Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներին ստիպում են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքին։  Ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:16
Խաչատուր Սուքիասյան. Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ, Բջնի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ տված...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
Սուդանի դատարանի որոշմամբ,  նախկին նախագահ 75-ամյա Օմար ալ-Բաշիրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել երկու տարվա...
Աղբյուր` Panorama.am
16:46
2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր Թաիլանդում անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցության 1000-ավոր աջակիցներ այսօր հավաքվել էին Բոնգկոկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ուզբեկստանը ավտոբուսային կապ կստեղծի Մոսկվայի հետ
«Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը Մոսկվայի հետ կսկսի կանոնավոր ավտոբուսային ծառայություն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, գրում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:...
Աղբյուր` Panorama.am
16:00
Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը
Գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա
«Քարոզչական պատերազմը, և Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը բոլոր հարթակներում է գնում՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սանկտ Պետերբուրգում հիստերիայի մեջ ընկած կնոջից հեռացրել են երեխաներին
Ռուսաստանի Սանկտ  Պետերբուրգ քաղաքի մի բնակչուհի քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակիցն ահազանգում է՝ իրեն սպառնում են
«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանցի մասնակից Դայանա Դավթյանն ահազանգում է՝  մրցույթի «ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են հիմար որոշումներից. Բեքարյան
«Մենք այս պահին գործ ունենք մեկ անձի քմահաճույքի և դրա ապահովման անորակ գործընթացի հետ»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ստեփան Դանիելյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ,  պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «2020 թիվը կարևոր տարի է...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարինե Դիլբարյան. Խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը
Առկա է քաղաքական օրակարգը փոխելու հրամայական։ Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
«Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը» ,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Բաբաջանյան. Ներկա իշխանավորները հեղափոխությունը փոշիացնողներ են
«Անվերապահորեն մերժում ենք նախկիններին, բայց միաժամանակ մտահոգված ենք գործող իշխանությունների կողմից վարվող...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան
«Այն «չբանակցությունները», որ տեղի ունեցան և իշխանությունների կողմից որակվեցին որպես կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հակառակորդն այս շաբաթ ավելի շատ է խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։...
Աղբյուր` Panorama.am
12:47
Արագածոտնի մարզում մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողություններ
Արագածոտնի մարզում այս տարվա 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
12:36
Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին, գրել է. «Չգիտեմ՝...
Աղբյուր` Panorama.am
12:27
Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Դանիելյան
«Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ
Աղբյուր` Panorama.am
12:13
Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:00
Աշխարհում 166 մլն չհաշվառված երեխա կա
Վերջին երկու տասնամյակում շատ երկրներ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի լույս աշխարհ եկած երեխաները գրանցվեն։ Սակայն խնդիրը դեռ լուծված չէ։...
Աղբյուր` Panorama.am
11:46
Տյումենում նարկոդիսպանսերում բռնկված հրդեհից 12 մարդ վիրավորվել է
Տյումնենի նարկոդիսպանսերներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 1 հոգի մահացել է, վիրավորվել են՝ 12-ը։ Տուժածներից  մեկը ծանր վիճակում է: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:37
ՊԵԿ հորդորը. Սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը
Եվ դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}