Իրավունք 12:58 19/11/2019 Հայաստան

Նազելի Վարդանյան. Տարօրինակ է, որ դատարանը նույն բանն է գրել, ինչ «Լիդիան»-ն է ասում

Վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Հայացադիմումի հեղինակ, փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց՝ ստացել են դատարանի որոշումը, ծանոթացել են հիմնավորումներին, դրանց հետ համաձայն չեն, անպայման բողոքարկելու են։

«Նորմալ գործընթաց է։ Եթե կա որոշում, ապա պետք է բողոքարկենք, դրա համար երեք ատյան կա»,-ասաց նա։

 Բնապահպանը դատարան ներկայացրած հայցում նշել է, որ ի հայտ են եկել նոր գործոններ,  դրանք ու  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնատման ու փորձաքննության մասին» օրենքը հիմք ընդունելով բնապահպանության նախարարը պետք է  փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչի։ Որպես նոր ի հայտ եկած գործոնների թվում Վարդանյանը նշել է  Հարութ Բրոնոզյանի կողմից պատվիրված Ամուլսարի ծրագրի անկախ փորձաքննության արդյունքները թթվային դրենաժի վերաբերյալ,  որը հաստատվել է «Էլարդ»-ի փորձաքննությամբ, ըստ որի, դրենաժի վտանգը նշված ու գնահատված չի եղել, նշել է՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի եզրակացությունը, ըստ որի կենսաբազմազանության, Ջերմուկի, Գնդեվազի վրա ազդեցությունն ուսումնասիրված ու գնահատված չէ, ներկայացրել է Վայրի բնության հիմնադրամի եզրակացությունը, թե քանի տեսակ կենդանի ու բույսեր ներկայացված ու ուսումնասիրված չեն եղել 2016-ի փորձաքննության մեջ։

Բնապահպանն ընդգծում է՝ միգուցե այդ բույսերն ու կենդանիները փորձաքննություն ժամանակ չեն եղել, բայց հիմա կան ու այդ գործոնը պետք է հաշվի առնվի։

Վարդանյանը հայցում հիշատակել է նաև նախարար Էրիկ Գրիգորյանի գրությունը, որտեղ ներառված է 13 կետ։ 

«Դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը, գտել է, որ նոր հանգամանք պետք է ընդհանրապես գոյություն չունենա։ Նման բան չկա բնության մեջ։ Երկրաշարժն էլ նոր գործոն է։ Օրենքն ասում է, որ բոլոր գործոնները փորձաքննություն անցնեն, եթե փորձաքննությունից հետո նոր գործոններ են ի հայտ եկել, ապա նախորդ եզրակացությունը պետք է ուժը կորցրած ճանաչվի ու ՇՄԱԳ նոր փորձաքննություն իրականացվի, գնահատական տրվի։ Օրենքի ամբողջ իմաստը դա է, ու ոչ թե պետք է սպասենք, որ այլմոլորակայիններ գան ու դա համարենք նոր գործոն։ Եթե նման կերպ մեկնաբանվի հոդվածը, ապա դա նշանակում է, որ այդ դրույթը երբեք էլ չի կիրառվի։ Հետաքրքիր է, որ դատարանը նույն բանն է գել, ինչ որ «Լիդիան»-ի ներկայացուցիչն ասում է։ Տարօրինակ է, որ նույն-նույն բառերով է գրված, առանց հիմնավորումների»,-ընդգծում է Նազելի Վարդանյանը։

«Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը վարչական դատարանի որոշումը գնահատել  է այսպես. «Դատարանը հաստատեց ՇՄԱԳ-ի օրինականությունը»։

Նազելի Վարդանյանն ընդգծում է, հայցն ամենևին էլ օրինականության վիճարկման մասին չէր, դրա մասով առանձին դատավարություն է ընթանում, դրանք տարբեր հայցեր են։

«Հայցը, որի մասին խոսում ենք, 2016-ի փորձաքննության եզրակացության ճիշտ ու սխալ, օրինական ու անօրինական լինելուն չի վերաբերում։ Այն վերաբերում է նոր ի հայտ եկած գործոններին, որոնք էլ պետք է փորձաքննության ենթարկվեն։ Իսկ դրա համար պետք է, որ նախորդն ուժը կորցրած ճանաչի»,-մանրամասնեց նա։

Դատարան  ներկայացված հայցը «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը որակել էր որպես հերթական փորձերից մեկը՝ «խոչընդոտելու «Լիդիանի» օրինական իրավունքին՝ զարգացնելու և իրագործելու Ամուլսարի ծրագիրը»:

Դատարան դիմած փաստաբան, իրավաբանը նշում է՝ նրանք ինչ ուզում են, կարող են ասել։

«Եթե դատարանի որոշումը մեր օգտին լիներ, ընկերությունը բողոքարկեր, դա կնշանակեր, որ իրենք իրենց խոչընդոտո՞ւմ են։ Սա դատական քննություն է։ Կարող է երկրորդ ատյանը բեկանի ու հայցն ուղարկի առաջին ատյան, դա տևի տասը տարի, ի՞նչն է նշանակում, մենք խոչընդոտո՞ւմ ենք»,-ասաց նա՝ ներկայացնելով, որ մեկ ամսվա ընթացքում կբողոքարկեն դատարանի որոշումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}