Տափերական գյուղում առաջադրվել է ութ թեկնածու
Արարատի մարզի Տափերական գյուղում դեկտեմբերի 8-ին նշանակված են համայնքապետի արտահերթ ընտրություններ։ Այստեղ, դատելով առաջադրված թեկնածուների թվից, թեժ մրցակցություն ու պայքար է սպասվում։ Գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է ութ թեկնածու, նրանք բոլորն էլ ինքնաառաջադրված են։
Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Միհրան Մանասերյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Միհրան Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությամբ:
Նույն օրն արտահերթ ընտրություններ են նշանակված Արագածոտնի մարզի Ավան համայնքում։ Այստեղ առաջադրված է երեք թեկնածու։ Բոլորն էլ ինքնաառաջադրված են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ընդհանուր առմամաբ համայնքապետ են ընտրելու 12 համայնքում, տասնում ընտրությունները հերթականն են։ Առավել մեծ թվով թեկնածուներ պայքարի մեջ են մտել Տափերականում։
Արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեին նոյեմբերի 13-17-ը, գրանցումը կատարվում է նոյեմբերի 17-19-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 26-ին ու կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները