Իրավունք 17:11 19/11/2019 Հայաստան

ՔԿՀ-ներում ինքնասպանությունների դեպքերն ավելացել են

«Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՔԿՀ-ներում այս տարի ինքնասպանությունների դեպքերի ավելացում է նկատվում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ գրասենյակի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին Արմավիր ՔԿՀ-ում հայտնաբերված կալանավոր Սարգիս Աբելյանի ինքնասպանությանը։

Սիմոնյանի խոսքով, 2017 թվականին արձանագրվել է 17 մահվան և 2 ինքնասպանության դեպք, 2018 թվականին պատկերը գրեթե նույնն էր՝ 18 մահվան դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն։ Միայն մեկ դեպքով էր հարուցվել քրեական գործ, որի նախաքննությունը 2018 թվականին շարունակվում էր։

«Կան ազատությունից զրկված որոշ մարդկանց խմբեր, ում կողմից ինքնասպանություն գործելու ռիսկայնությունը բարձր է։ Նրանց թվում են անչափահասները, երիտասարդները, ովքեր առաջին անգամ են հայտնվել ՔԿՀ-ներում։ Նրանց առաջին մուտքի ժամանակ հաշվի չի առնվում ինքնասպանության ռիսկայնության հստակ որևէ մեխանիզմ։ Հոգեբույժի կողմից զննություն չի իրականացվում»,- նշեց Գոհար Սիմոնյանը։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով, թե բանակում, թե ՔՀԿ-ներում տեղի ունեցած ինքնասպանությունների գործով դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

«ՔՀԿ-ներում հոգեբանների պակասը, ռիսկայնության գնահատման բացակայությունը բերում են էս դեպքերին։ Իսկ քրեական գործերը, որոնք հարուցվում են, տարիներով ձգվում են, սակայն կյանքի իրավունքի վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացվում, և այդ քրեական գործերը կասեցվում են, թե իբրև մեղավորներին հնարավոր չէ բացահայտել», -ասաց նա։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի խոսքով, Սարգիս Աբելյանի «ինքնասպանությունից» հետո ահաբեկված դատապարտյալները զանգել են իրեն։

«Պատմեցին, որ այդ տղան մանկատանն է մեծացել և ազատազրկվել է գողության և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Լուրը ստանալուց հետո ես զանգեցի արդարադատության նախարարության թեժ գիծ, սակայն պարզվեց, որ հագստյան օրերին թեժ գիծը չի աշխատում։ Մենք ունենք վիճակագրություն, որ այդպիսի դեպքերը տեղի են ունենում ուրբաթ երեկոյից սկսած մինչև կիրակի գիշեր։ Ես չեմ հասկանում՝ ում ա պետք էդ թեժ գիծը, եթե չեն աշխատում ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Արմավիր ՔԿՀ-ում տարվա առաջին եռամսյակում մահվան դեպքերը 13-ն են եղել։ Ես շատ տեղեկություններ ունեմ, որ այնտեղ հսկիչները, աշխատակիցները բռնություն են կիրառում դատապարտյալների նկատմամբ։ Այս ինքնասպանության դեպքերը համոզում են, որ բռնության մթնոլորտ կա»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Անքնություն առաջացնող մթերքները
Ածխաջրի մեծ պաշար պարունակով մթերքը կարող է առաջացնել անքնություն։ Այս մասին գրում է «Ռիա»-ն՝ հղում տալով MedicalXpress-ին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվածի վիճակը կայուն ծանր է
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան
«Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վրաստանի ՄԻՊ. Քաղաքացիներին ստիպում են մասնակցել է «Վրացական երազանք»-ի հանրահավաքին
Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներին ստիպում են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքին։  Ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:16
Խաչատուր Սուքիասյան. Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ, Բջնի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ տված...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
Սուդանի դատարանի որոշմամբ,  նախկին նախագահ 75-ամյա Օմար ալ-Բաշիրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել երկու տարվա...
Աղբյուր` Panorama.am
16:46
2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր Թաիլանդում անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցության 1000-ավոր աջակիցներ այսօր հավաքվել էին Բոնգկոկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ուզբեկստանը ավտոբուսային կապ կստեղծի Մոսկվայի հետ
«Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը Մոսկվայի հետ կսկսի կանոնավոր ավտոբուսային ծառայություն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, գրում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:...
Աղբյուր` Panorama.am
16:00
Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը
Գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա
«Քարոզչական պատերազմը, և Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը բոլոր հարթակներում է գնում՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սանկտ Պետերբուրգում հիստերիայի մեջ ընկած կնոջից հեռացրել են երեխաներին
Ռուսաստանի Սանկտ  Պետերբուրգ քաղաքի մի բնակչուհի քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակիցն ահազանգում է՝ իրեն սպառնում են
«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանցի մասնակից Դայանա Դավթյանն ահազանգում է՝  մրցույթի «ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են հիմար որոշումներից. Բեքարյան
«Մենք այս պահին գործ ունենք մեկ անձի քմահաճույքի և դրա ապահովման անորակ գործընթացի հետ»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ստեփան Դանիելյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ,  պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «2020 թիվը կարևոր տարի է...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարինե Դիլբարյան. Խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը
Առկա է քաղաքական օրակարգը փոխելու հրամայական։ Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
«Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը» ,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Բաբաջանյան. Ներկա իշխանավորները հեղափոխությունը փոշիացնողներ են
«Անվերապահորեն մերժում ենք նախկիններին, բայց միաժամանակ մտահոգված ենք գործող իշխանությունների կողմից վարվող...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան
«Այն «չբանակցությունները», որ տեղի ունեցան և իշխանությունների կողմից որակվեցին որպես կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հակառակորդն այս շաբաթ ավելի շատ է խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
Դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը...
Աղբյուր` Panorama.am
13:00
Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։...
Աղբյուր` Panorama.am
12:47
Արագածոտնի մարզում մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողություններ
Արագածոտնի մարզում այս տարվա 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
12:36
Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին, գրել է. «Չգիտեմ՝...
Աղբյուր` Panorama.am
12:27
Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Դանիելյան
«Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ
Աղբյուր` Panorama.am
12:13
Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:00
Աշխարհում 166 մլն չհաշվառված երեխա կա
Վերջին երկու տասնամյակում շատ երկրներ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի լույս աշխարհ եկած երեխաները գրանցվեն։ Սակայն խնդիրը դեռ լուծված չէ։...
Աղբյուր` Panorama.am
11:46
Տյումենում նարկոդիսպանսերում բռնկված հրդեհից 12 մարդ վիրավորվել է
Տյումնենի նարկոդիսպանսերներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 1 հոգի մահացել է, վիրավորվել են՝ 12-ը։ Տուժածներից  մեկը ծանր վիճակում է: Այս...
Աղբյուր` Panorama.am
11:37
ՊԵԿ հորդորը. Սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը
Եվ դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}