10:34 19/11/2019

Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել

Դեռևս ամռանը բնապահպանները ահազանգեցին, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլներն անկում են։ Թռչունները նմանվել էին սև ագռավների՝ մրակոլոլ ու մոլոր։ Վերին ծածկող փետուրները, գլուխը, վիզը, առավել նվազ՝ թափահարողները, ծածկվել էին յուղանյութով՝ ապա փոշիով:

Այս մասին շատ ենք գրել (տես հարակից նյութերը)։ Հիմա տխուր դեպքեր են սպասվում՝ ըստ մասնագետների խոսքի՝ նույնիսկ լվացած արագիլների մի մասը ձմռանը կսատկի, քանի որ լվանալով հնարավոր է փոխվել են փետուրների կառուցվածքը ու պաշտպանիչ հատկությունը՝ նրանք չեն կարողանա չվել ու կմնան Հայաստանում։ Մնացածը կախված է, թե ինչպիսի ձմեռ կլինի։

Սա դեռ միայն արագիլների պահով։ Ժամանակը անցնում է, մյուս խնդիրների մեջ մոռացվում է արագիլների ու գետի աղտոտման փաստը, անպատժելիությունը։ Panorama.am –ը այօր հարց ուղղեց դատախազությանը՝ ճշտելու, թե ինչ քայլեր են արվում՝ մեղավորներին գտնելու և պատժելու համար։

«Ջրերի աղտոտման հետ կապված հանցագործության հատկանիշներով քրեական գործ է հարցուցվել՝ Քրեական օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով։ Եվ այդ շրջանակներում քննություն է տարվում ոչ միայն Հովտաշենի, այլ նաև հարակից տարածքներով անցնող ջրերի աղտահարման պատճառների պարզման ուղղությամբ։ Այսինքն՝ թռչունների նման վիճակում հայտնվելու հանգամանքը դիտարկվում է այս շրջանակներում»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Իսկ թե ով կամ ինչն է եղել ջրերի աղտոտման պատճառը,Աբրահամյանը չասաց, նշելով, որ այս պահին այլ հանգամանքներ ճշտված չեն և քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Մենք ստացանք պատասխան, որն ունի նույն բովանդակությունն, ինչ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից մեր հարցմնն ուղարկված պատասխանը, ըստ որի՝ աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։

Թեև տեսչական մարմինը հայտնում է, որ ամեն ինչ արվում է՝ ջուրն աղտոտող օղակը բացահայտելու և այն վերացնելու համար, միևնույն է խնդիրը չի լուծվում։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ ջրի աղտոտվածության խնդիրը ժամանակավորապես լուծվել է բնապահպանների, գիտնականների և ակտիվիստների ջանքերով։

«Տեսչական մարմինն էլ գնաց, իբր ստուգումներ արեց, բում արեց, թե ստուգել են, այնինչ հայտնաբերողներն էլ էին հասարակական գործիչները, կամավորներն էլ։ Էն, ինչ տեսչական մարմինն ասում ա հայտնաբերելէ, իրականում ոչ մի բան էլ չի հայտնաբերել»,-հստակեցնում է նա։

Բնապահպանի խոսքով, դեռ 2016 թվականին իրենք բարձրաձայնել են խնդիրը, սակայն տեսչական մարմինը կամ չէր ուզում հայտնաբերել, կամ ուղղակի «անկարող» է եղել հայտնաբերել աղտոտման աղբյուրը. «Եթե անկեղծ լինենք, ես չեմ հավատում, որ 3 տարվա ընթացքում տեսչական մարմինը չկարողացավ բացահայտել աղտոտման աղբյուրը։ Ես փաստ չունեմ, որ խախտումներ և խարդախություն է արել տեսչական մարմինը, բայց չեմ հավատում, որ չեն բացահայտել»։

Բնապահպանը նշում է, որ ջրի աղտոտումը ոչ միայն արագիլներին է վնասում, այլև կարող է մյուս թռչուններին վնասել, որոնցից շատերը «Կարմիր գրքի» ենթակա թռչուններ են։

«Հստակ չեմ կարող ասել՝ որ թռչունները կարող են վնասվել, քանի որ խնդրի աղբյուրը հայտնի չէ։ Ջրային և բուսական աշխարհը ևս վտանգված է։ Ամբողջ էկոլոգիան փոփոխվելու է։ Բայց քանի որ դեռ հստակ ուսումնասիրություն չի եղել, չենք կարող ասել՝ ինչ կարող է լինել։ Հստակ է, որ եթե էկոլոգիայի փոփոխություն եղավ, մենք կունենանք նաև թռչունների կերի խնդիր»։
Ըստ բնապահպանի՝ հետաքրքիր է նաև, որ աղմուկից հետո ջրի աղտոտումը դադարում է, սակայն որոշ ժամանակ անց խնդիրը նորից գլուխ է բարձրացնում։ «Այստեղ կարող ենք ենթադրել, որ մարդկային գործոն կա»,- նշում է Սիլվա Ադամյանը։

Մնում է լիահույս լինել, որ ամիսներ անց մեր հարցումները նույն բովանդակությունն ունեցող պատասխան չեն ստանա, և երբեմնի «բախտի» արագիլների հետագա ճակատագիրը չի մնա բախտի կամ պատկան մարմինների քմահաճույքին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին
Այս տարի երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 8-ին։  Տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր
Սեզոնայնության հետ կապված հիվանդանոցները ծանրաբեռնված են և  հիվանդ  ընդունելու  խնդիր են ունենում։  Շատ հաճախ հիվանդները...
Աղբյուր` Panorama.am
19:42
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
19:35
Դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հանդես կգա վերջին ցուցադրությամբ
Ֆրանսիացի հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում  կայանալու է շոու, որը...
Աղբյուր` Panorama.am
19:25
Դահուկավազքի առաջնություն Աշոցքում շարունակվում է
Աշոցքում շարունակվում է նախօրեին  մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեքսիկայում սերիալի նկարահանումների ժամանակ երկու դերասան է մահացել
Նրանք նկարահանվում էին «Ճշմարտության առջև առանց վախի» սերիալում:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։ «Գրուզիա...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու չորս մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, նույնպես կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այնտեղ հանգստացել է Շագալը, Պիկասոն ու Մակրոնը
Աղբյուր` Panorama.am
17:59
Պայթյունի հետևանքով Սոմալիում երեք մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել
Մահապարտը Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյ քաղաքում ավտոմեքենա է պայթեցրել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով երեք մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Կիա»-ով կնոջը բերման են ենթարկել տղամարդուց շորթում կատարելու փաստով
Հունվարի 15-ին  40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող...
Աղբյուր` Panorama.am
17:36
10 հայ ըմբիշ՝ Նիսի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Գումարվել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Աղբյուր` Panorama.am
16:49
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}