Իրավունք 19:09 19/11/2019 Հայաստան

Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի մասին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։

Ներկայացնենք որոշ դեպքեր՝ գործերի շահերից ելնելով չնշելով դրանց ամբողջական հանգամանքները։ Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Մեկ այլ դրվագով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Հայաստանի մանկատներից մեկի տնօրինությունը օգտագործել է մանկատանը գտնվող երեխայի ծնողի անունից դիմում՝ ուղղված մանկատան տնօրենին՝ իր երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Նշված դիմումը ստորագրել են նաև մանկատան որոշ աշխատակիցներ՝ որպես հաստատում այն հանգամանքի, որ դիմումը գրվել է իրենց ներկայությամբ։ Այնուհետև դիմումը կնքվել է մանկատան տնօրենի կնիքով, և այդ փաստաթուղթը օգտագործվել է տվյալ երեխային որդեգրելու և արտերկիր տեղափոխելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի ծնողը հայտնել է, որ ինքը երբևէ նման դիմում չի գրել և չի ստորագրել։ Ավելին՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այն օրը, որ գրվել է այդ դիմումը և թվագրվել, այդ օրը տվյալ ծնողը չի գտնվել ՀՀ տարածքում։
Ընդ որում, չունենալով որդեգրման գործընթացը կազմակերպելու կամ ուղղորդելու որևէ լիազորություն՝ օրենքի կոպիտ խախտմամբ, նախապես պայմանավորվելով ՀՀ-ում երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հետ, մանկատների որոշ տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք կազմակերպել են նրանց հանդիպումը մանկատանը գտնվող երեխաների հետ, այնուհետև համաձայնություն գալով կոնկրետ երեխայի որդեգրման հարցում՝ հորդորել են երեխայի ծնողին գրել որդեգրման համաձայնություն տալու դիմում։

Հարկ է նշել, որ ըստ ՀՀ օրենսդրության, որդեգրել ցանկացող որևէ անձ իրավունք չունի որդեգրման նպատակով տեսակցել որևէ երեխայի, մինչև ծնողի կողմից իր երեխայից հրաժարվելը և այդ երեխային որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելը։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իսկ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որդեգրման ենթակա երեխայի մասին կարող են տեղեկություն ստանալ տվյալ երեխային Հայաստանում որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելուց առնվազն երեք ամիս հետո, այն դեպքում, եթե Հայաստանի որևէ քաղաքացի տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չհայտնի։

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի մանկատների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարած տնօրեններ չունենալով որդեգրման բնագավառում ուղղորդելու կամ որդեգրումը կազմակերպելու որևէ գործառույթ, կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել իրենց մանկատանը գտնվող երեխայի որդեգրումը։

Մասնավորապես, տեղեկություն է ստացվել, որ մանկատան տնօրենը տևական ժամանակ հորդորել է մանկատանը գտնվող սաներից մեկի ծնողին՝ հրաժարվել իր երեխայից, դիմում գրել հրաժարվելու մասին և որդեգրման համաձայնություն տալ։ Ծնողից չստանալով համաձայնություն՝ տնօրենը սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը կզրկի նրան ծնողական իրավունքից և կկազմակերպի երեխայի որդեգրումը առանց ծնողի համաձայնության, միաժամանակ հայտնելով, որ այդ դեպքում ծնողը երբեք որևէ տեղեկություն չի կարող ստանալ երեխայի մասին։ Իսկ եթե իր կամքով գրի երեխայից հրաժարվելու մասին դիմում, ապա ինքը կհոգա, որ ծնողը պարբերաբար կարողանա տեղեկություն ստանալ երեխայի մասին։ Արդյունքում ձեռք է բերվել երեխայի որդեգրման համաձայնության մասին ծնողի գրավոր դիմումը, ինչից հետո կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Ի դեպ, այս փուլում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով ակտիվ համագործակցություն են իրականացրել նաև օտարերկրյա մի շարք պետությունների իրավապահների հետ։

Մեկ այլ դեպքում կրկին մանկատան տնօրեններից մեկը տևական ժամանակ համոզելով մանկատանը գտնվող երեխայի ծնողներից մեկին հրաժարվել իր երեխայից և տալ որդեգրման համաձայնություն, վերջապես ստացել է այդ համաձայնությունը, այն պայմանով, որ երեխան որդեգրվի միայն Հայաստանում։ Սակայն հայտնելով, որ երեխան պետք է որդեգրվի արտասահմանում, ինքը արդեն կազմակերպել է երեխայի և օտարերկրյա քաղաքացիների հանդիպումը և գիտի, թե որտեղ պետք է որդեգրվեն երեխաները և հորդորել է հրաժարվել երեխային Հայաստանում որդեգրելու մտքից։

Մեկ այլ դեպքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ մանկատան տնօրենը օգտվելով այն հանգամանքից, որ ծնողը սոցիալական ծանր պայմաններից ելնելով ցանկանում է ժամանակավորապես երեխային տեղավորել մանկատանը, ապակողմնորոշել է նրան՝ տրամադրելով սխալ տեղեկատվություն, որ նույնիսկ այդ դեպքում ծնողը պետք է տա գրավոր համաձայնություն՝ երեխայից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Հակառակ դեպքում իրենք չեն կարող նույնիսկ ժամանակավոր ընդունել երեխային։ Այդ կերպ ստանալով ծնողի համաձայնությունը՝ կարճ ժամանակ անց կազմակերպել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։  Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին
Այս տարի երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 8-ին։  Տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներում առկա է հիվանդներին ընդունելու խնդիր
Սեզոնայնության հետ կապված հիվանդանոցները ծանրաբեռնված են և  հիվանդ  ընդունելու  խնդիր են ունենում։  Շատ հաճախ հիվանդները...
Աղբյուր` Panorama.am
19:42
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
19:35
Դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հանդես կգա վերջին ցուցադրությամբ
Ֆրանսիացի հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեն հայտարարել է, որ հունվարի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում  կայանալու է շոու, որը...
Աղբյուր` Panorama.am
19:25
Դահուկավազքի առաջնություն Աշոցքում շարունակվում է
Աշոցքում շարունակվում է նախօրեին  մեկնարկած Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի, Աշոցքի, ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեքսիկայում սերիալի նկարահանումների ժամանակ երկու դերասան է մահացել
Նրանք նկարահանվում էին «Ճշմարտության առջև առանց վախի» սերիալում:
Աղբյուր` Panorama.am
19:08
Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանում տասը տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի քաղաքացի Խ.Գ-ն։ Դատարանն ապացուցված է համարել նրա մեղքը։ «Գրուզիա...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հունվարի 20-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու չորս մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:41
Աղոթք Սուրբ Գայանեում՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով
Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից անմիջապես հետո, նույնպես կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի ջարդերին զոհ դարձած հայորդիների համար։
Աղբյուր` Panorama.am
18:35
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջատարը փոխվել է
Ֆրանսիական LVMH (Moet Hennessy — Louis Vuitton)  ընկերության ղեկավար Բեռնար Առնոն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լուվրը վերականգնել է բնականոն աշխատանքը
Փարիզում Լուվրը վերականգնել է իր բնականոն աշխատանքն այն բանից հետո, երբ նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բեռլինում տրակտորների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 15 հազար մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով գյուղատնտեսության ոլորտում պետության իրականացրած քաղաքականությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:08
Փորձել են հրկիզել փարիզյան «Ռոտոնդան»
Այնտեղ հանգստացել է Շագալը, Պիկասոն ու Մակրոնը
Աղբյուր` Panorama.am
17:59
Պայթյունի հետևանքով Սոմալիում երեք մարդ մահացել է, ևս 20-ը՝ վիրավորվել
Մահապարտը Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյ քաղաքում ավտոմեքենա է պայթեցրել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով երեք մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:48
«Կիա»-ով կնոջը բերման են ենթարկել տղամարդուց շորթում կատարելու փաստով
Հունվարի 15-ին  40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող...
Աղբյուր` Panorama.am
17:36
10 հայ ըմբիշ՝ Նիսի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` 10 ըմբիշով, մեկնել է ֆրանսիական Նիս քաղաք`միջազգային մրցաշարի մասնակցելու:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահում:...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Գումարվել է Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստ
Աղբյուր` Panorama.am
16:49
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվողի հետ
«Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը հարձակվող Նվանի Իկեչուկվուի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանն իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի
«Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի քիչ է պատրաստվում խաղաղության, հակառակը՝ և սպառազինության առումով, և հայատյացության քաղաքականության ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաշինյանը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:15
11 դպրոց չի ապահովել համապատասխան ջերմաստիճան
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:02
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
«Բավքի հայերի ջարդերն ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Ցավոք սրտի, առ այսօր չունենք հստակ քանակ, թե որքան զոհեր ու...
Աղբյուր` Panorama.am
15:53
Գեորգի Կուտոյանն ընտանիքի անդամներին տեղեկացրել էր իր բնակարանում երկու- երեք օր հանգստանալու մտադրության մասին
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական,...
Աղբյուր` Panorama.am
15:42
«Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ «Երեկ ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
15:32
Գլխավոր դատախազ. Ողջ գործիքակազմով ապահովելու ենք տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ պաշտոնյա
Աղբյուր` Panorama.am
15:25
Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի
ՖԱ «Դիլիջանը» փոխադարձ համաձայնությամբ խզել Է 10 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության, հեռացել են...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}