Ինչպես դիմակայեցին հայ ֆուտբոլասերները «բարոյական պարտությանը»
Ինչպես միշտ, Իտալիա-Հայաստան խաղի ընթացքն ակտիվ մեկնաբանվում էր ֆեյսբուքում։ Արդեն առաջին խաղակեսից հետո, երբ հաշիվը 4:0 էր, հայ ֆուտբոլասերները անցան «ինքնապաշտպանության»:
«Դրանց ասեք, որ Երևանը Հռոմից 25 տարով մեծ ա, Պիզայի աշտարակն էլ թեք ա, իսկ մեր մոտ Աշտարակն ամբողջ քաղաք ա։ Բարոյահոգեբանորեն ճնշեք էլի։)
(c)Վարդան Մամիկոնյան»,- գրել է օգտատերերից Արման Հայրապետյանը:
«Տղա էիք 10-րդը խփեիք: Արա էէէէ»:
«Էն մարդիկ, որոնք մեղադրում են դարպասապահին, ֆուտբոլից բան չեն հասկանում ու զզվեցնում են իրենց տգիտությամբ, պաշտպանություն չկար, հիմնական խաղացողները չկային, ու վերջիվերջո Իտալիան էր, ակնհայտ էր` ինչ հզոր էին, այս դեպքում մեղավորներ մի փնտրեք, ցավալի պարտություն էր, բայց ապրեն մեր տղաները»:
«Մեր ազգային հավաքականի դարպասապահը, ով գիտի դաժե հեռախոսին լիքը բաց թողած ունի...»:
«Հավաքականը մոռացել էր մտնել խաղադաշտ, թե չէ սենց չէր լինի, տեսաք որ Բաբայանը մի պահ մտավ խաղադաշտ ու գոլ խփեց։ Բա որ խաղի ողջ ընթացքում տղերքը խաղադաշտում լինեին ...»:
«Կարող ա ԽԱՇմանյանը տակտիկայի տեղը ԽԱՇ ա պատիվ տվել տղերքին?)»:
«Ալո էտ 9-1-1 նա?.. Փրկեք մեր հավաքականը»:
«Ոնց հասկանում եմ` մենակ իրանց մարզիչը գոլ չի խփել»:
«10-1 էլ պարտվենք, մեկ ա ես ձեր հետ եմ տղեք։
«Եթե ոչ մենք, բա էլ ո՞վ պետք ա աջակցի իրանց։ Պարտություննել ա տղու համար»։
Իսկ Վիտալի Մանգասարյանը, որ Փաշինյան-Ալեքսանյան լուսանկարը հարմարեցնում է ամեն առիթի, առիթը բաց չէր թողել հերթական շարժի՝
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներողություն էին խնդրել երկրպագուներից:
Առանձնապես հուզիչ էր իտալացի-հայուհի ամուսնական զույգի նկարները, երբ արդեն ամուսինը ներողություն է խնդրում։ Բայց դե՝ էլ ինչ ներողություն՝ 9։1-ը անելու՞ բան էր խնամիների միջև, ով էլ լիներ մարզիչը։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամ Խաշմանյան. Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքն իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել
- 1։9. Սա ամենախոշոր հաշվով պարտությունն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ
- Խաշմանյան. Հավաքականի համար կարևորագույն ֆուտբոլիստներ բաց են թողնելու Իտալիայի դեմ խաղը
- Աբրահամ Խաշմանյան. Մենք արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը