Արքայադուստր Դիանայի զգեստը, որով նա պարել է Տրավոլտայի հետ, հանվել է աճուրդի
Արքայադուստր Դիանայի կրած երկնագույն թավշյա զգեստը, որով նա Սպիտակ տանը պարում էր դերասան Ջոն Տրավոլտայի հետ, հանվել է աճուրդի։ Այս մասին գրում է aljazeera-ն։
Արքայադուստր Դիանան «Victor Edelstein» զգեստը կրում էր, երբ այն ժամանակ ամուսնու՝ արքայազն Չարլզի հետ 1985 թվականի նոյեմբերի 9-ին մասնակցում էր այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից տրված պետական ընթրիքին:
Այն անմահացվեց, երբ Դիանան լուսանկարվեց Տրավոլտայի հետ պարի ժամանակ` «You should be Dancing» երգի ներքո՝ Տրավոլտայի մասնակցությամբ «Saturday Night Fever» ֆիլմից։
Զգեստը գնահատվել է 250-350 հազար ֆունտ ստեռլինգ (324,000- 454,000 ԱՄՆ դոլար), որը «Kerry Taylor»-ի աճուրդում կլինի դեկտեմբերի 9-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան