Քեյթ Միդլթոնը կրել է «մերկ մարմնի» տպավորություն թողնող զգեստ
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Royal Variety Performance բարեգործական շոուին հայտնվել է «մերկ մարմնի» տպավորություն թողնող զգեստով: Լենտա.ռու կայքը, հղում անելով Harper's Bazaar-ին, գրում է, որ իր կերպարը նա լրացրել է սև կոշիկով, մարգարտե ականջօղով և սև փոքրիկ պայուսակով:
Միջոցառումը կայացել է լոնդոնյան Պալլադիում թատրոնում: Այն անցկացվում է ամեն տարի՝ նպատակ ունենալով գումար հավաքել Թագավորական բարեգործական կազմակերպությունների համար: Շոուի շրջանակներում, մասնավորապես, ելույթ է ունեցել Cirque du Soleil-ը, Ֆրանկ Սկիները, Flo & Joan-ն և ուրիշներ:
Հարակից հրապարակումներ`
- Մանրամասներ՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի ամուսնական պայմանագրից
- Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Պակիստանում միջոցառման են գնացել տուկ-տուկով
- Քեյթ Միդլթոնի 4-ամյա դուստրը վստահ է, որ մայրը հղի է
- Քեյթ Միդլթոնն ամուսնանալուց հետո առաջին անգամ հանրության առաջ ներկայացել է շատ կարճ կիսատաբատով
- Քեյթ Միդլթոնը մարզադաշտ է գնացել հին զգեստով