Կրեմլն անընդունելի է համարում Ռուսաստանին ուղղված Էստոնիայի տարածքային պահանջները
Կրեմլն անընդունելի է համարում Ռուսաստանին ուղղված Էստոնիայի տարածքային պահանջները: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք (այդ պահանջը) անընդունելի ենք համարում և չենք կարող համաձայնել դրա հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նշվում է, որ Պեսկովը մեկնաբանել էր Էստոնիայի խորհրդարանի խոսնակի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը պետք է տարածք վերադարձնի Բալթյան հանրապետությանը՝ համաձայն 1920-ի Տարտուի խաղաղության պայմանագրի: