Տնտեսություն 18:36 20/11/2019 Հայաստան

Համագործակցում ենք ԵԱՏՄ Մրցակցության և հակամենաշնորhային կարգավորման հարցերով մարմնի հետ. ՏՄՊՊ նախագահ

Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ այսօր Երևանում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովը: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:    

Համաժողովին մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, տնտեսվարողներ, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնավորապես նշել է, որ Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովը կարևոր առաքելություն ունի՝ խրախուսել  ազատ և մրցակցային շուկաները, քանի որ  մրցակցությունն է տնտեսության շարժիչ ուժը: Այդ համատեքստում նա շեշտել է անցած 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ի կատարած մեծածավալ աշխատանքը, մասնավորապես ուսումնասիրությունները,  որոնք աննախադեպ էին իրենց ծավալով և ընդգրկման շրջանակով: «Ազատ մրցակցության ապահովումը կառավարության առաջնահերթություններից է: Բազմիցս հայտարարել ենք և գործով ապացուցել, որ դաշտն ազատականացված է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել»,- նշել է փոխվարչապետը: Նա հավելել է, որ  կան դրական զարգացումներ, դաշտում հայտնվում են նոր խաղացողներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում:

Իր ելությում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ազատ  մրցակցության ապահովման  արդի մարտահրավերներին: Նա մասնավորապես նշել է, որ թվայնացումը  մի կողմից հնարավորությունների անծայրածիր դաշտ է բացում բիզնեսի համար՝ զարգանալու, ընդլայնվելու և նոր հորիզոններ գրավելու համար, որոնք ոչ շատ հեռու անցյալում անհասանելի էին թվում: Միևնույն ժամանակ թվային աշխարհի սրընթաց զարգացումն ու փոխակերպումները ստեղծել են մի նոր իրականություն, փոխելով շուկաների բնույթն ու բիզնես մոդելները և իրենց հետ բերելով նոր մարտահրավերներ  մրցակցային մարմինների համար, որոնք կոչված են ապահովելու ազատ, արդար, հավասար հնարավորություններ և առողջ միջավայր տնտեսական մրցակցության համար:

Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը կարևորել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակում մրցակցային մարմինների միջև սերտ գործակցությունը՝ շուկայական մեծ իշխանություն ունեցող խոշոր թվային հարթակների գործունեության ընթացքում ծագող հնարավոր բացասական հետևանքները վերացնելու և կանխարգելելու նպատակով:
«Այս առումով ամենակուռ համագործակցությունն ունենք իհարկե ԵԱՏՄ Մրցակցության և հակամենաշնորhային կարգավորման հարցերով զբաղվող մարմնի հետ: Բայց անհրաժեշտ է կառուցել համագործակցության նման հարթակներ նաև գլոբալ մակարդակում»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչն իր հերթին նշել է, որ աշխարհի խոշոր թվային հարթակների 5-յակի կապիտալիզացիայի մակարդակը էականորեն ավելացել  է, նրանց ձեռքին հսկայական միջոցներ են կուտակվել, այդ ընկերությունները գնում են ստարտափերին՝ այդպիսով խոչընդոտներ ստեղծելով նորարարությունների զարգացման ճանապարհին:  Նա հավելել է, որ ավանդական օրենսդրական գործիքներով  հնարավոր չէ պայքարել  նոր իրողությունների դեմ: «Խոշոր թվային հարթակները թեև շուկայում գերիշխող չէր ավանդական պատկերացումներով, սակայն շնորհիվ իրենց ձեռքում կուտակված տվյալների բազայի, կարողանում են  որոշիչ ազդեցություն ունենալ շուկայի վրա, և փաստացիորեն դրանք այժմ փակ են, ուստի  մեր աշխատանքները ուղղված են նրան, որպեսզի այդ տվյալների բազաներին հասանելիությունն ապահովենք այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել այդ շուկաներ»,- նշել է պարոն Ժումանգարինը:

Նա իր խոսքում անդրադարձ է կատարել նաև ԵԱՏՄ շրջանակում այս պահին քննարկվող այլ խնդիրների, մասնավորապես   դեղերի հասանելիության, ԵԱՏՄ պետությունների տարածքում ռոումինգի վերացման հարցերին: 

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարանի արտագնա նիստը, որի ընթացքում ԵԱՏՄ պաշտոնյաները ՀՀ-ում գործունեություն ծավալող տնտեսվարողներին նաև անհատական խորհրդատվություն տրամադրեցին: Նիստերի նպատակն է «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ այն խնդիրների մասին, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացմանը:

Միջոցառման ավարտից հետո ԵԱՏՄ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}