2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը
2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարծում է, որ ինքն ու իր կառավարությունը կարողացել են կայունացնել երկրում քաղաքական համակարգը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ ամփոփել է իր գործունեության արդյունքները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք մեր բոլոր ջանքերը գործադրում ենք երկրում կայուն քաղաքական համակարգ ստեղծելու և ժողովրդին տրված խոստումների կատարման համար»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նա նաև ասել է, որ «անցյալի համեմատ, երբ կառավարությունները փոխվում էին մեկը մյուսի հետևից», նրա ղեկավարությունը ցուցաբերել է կայունություն և դիմացկունություն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դարձել է ամենաերկար ղեկավարած վարչապետը Ճապոնիայի ամբողջ պատմության ընթացքում։ Ընդհանուր առմամբ, նա կառավարության ղեկավարի պաշտոնին է 2887 օր։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները