Եթե չկան հեռացված դատավորներ, դա դեռ չի նշանակում՝ վեթենգի գործընթաց չկա. Սուրեն Գրիգորյան
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները բավականին ցածր վստահելիության մակարդակ ունեն թե Սահմանադրական դատարանի, թե դատական համակարգի նկատմամբ։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Այդ ամենն, ըստ նրա, պետք է հանգեցնի ոչ ստանտարդ լուծումների։ «Մենք պարտավոր ենք գնալ ոչ ստանդարտ լուծումների, որ նաև արդարացվի ժողովրդի տված վստահության քվեն»,- նշեց պատգամավորը։
«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց՝ այնպես չէ, որ անվտահությունը վերաբերում է միայն դատական իշխանությանը։ Ըստ նրա՝ այլ ինստիտուտների նկատմամբ նույնպես անվտահություն կա։
Անդրադառնալով Վեթինգին՝ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ անձամբ ճանաչում է շատ դատավորների, որոնք իրենց աշխատանքը կատարում են բարեխիղճ, «իսկ փոքրամասնություն կազմող դատավորների աշխատանքի պատճառով նրանց ազգանվեր աշխատանքը շատ հաճախ ստվերվում է։
«Վեթինգի գործընթացը չափել բացառապես հեռացված դատավորների թվով, սխալ է։ Եւ եթե չկան հեռացված դատավորներ, դա դեռ չի նշանակում, որ վեթենգի գործընթաց չկա»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ