Հասարակություն 18:14 20/11/2019 Հայաստան

Փաշինյան. Ուրախ եմ, որ Միաբանությանն անդառնալի վնաս չի պատճառվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. նա այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։ Նրա խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։ Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։

Վարչապետ Փաշինյանը զորակցություն է հայտնել Մխիթարյան միաբանությանը և ուրախություն հայտնել այն կապակցությամբ, որ անդառնալի որևէ վնաս չի պատճառվել։ Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին և գրառում կատարել «Ոսկե» գրքում։

Իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։

Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության, արվեստի կարևորագույն աղբյուրներից մեկն է։

Այն ժամանակ, երբ հայկական ինքնությունը վտանգված էր հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի իսկական տաճար դարձավ։

Իմ խոնարհումն այդ առաքելության բոլոր նվիրյալներին։»

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։

Ողջունելով վարչապետին՝ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը նշել է.

«Պարոն վարչապետ,

Ես կցանկանայի Ձեզ դիմավորել Շիրազի խոսքով. «Օտար ափերում դու հայոց հույս, քեզնով է հայոց հույսը նորոգվում»։ Իսկապես այսօր այդպիսի նորոգության պահեր, դրվագներ են։ Շատ մեծ բան կա խոսելու Մխիթարյան միաբանության մասին. երեք հարյուր տարվա պատմություն կա, ամեն ընկերություն ունենում է իր ելևէջները։ Մխիթարյան միաբանությունն ունեցել է շատ դժվար պահեր և միշտ վերահաստատվել է, այս տարածաշրջանում միակ վանքն է, որ վերահաստատվել է։ Այս վերջին շրջանում մենք ունեցանք դժվարություններ, բայց վստահ ենք, որ Աստծո օգնությամբ և ողջ հայ ժողովրդի, հայ պետականության թիկունքով և նեցուկով պիտի կարողանանք բոլոր դժվարությունները հաղթահարել»։

Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայր Լևոն,

իհարկե, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը։ Ցավում եմ, որ այստեղ լինելու առիթը կապված է ջրհեղեղի հետ։ Բայց, մյուս կողմից, իսկապես ուրախ եմ, որ անդառնալի, անվերականգնելի վնաս չի պատճառվել, և, ինչպես առիթ ունեցա գրելու մատյանում, Մխիթարյան միաբանությունը մեր իրականության մեջ իսկապես շատ մեծ դերակատարում ունի։

Այն ժամանակներում, երբ մեր ինքնությունը հայրենիքում վտանգված էր և նույնիսկ գտնվում էր ոչնչացման եզրին, Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիտությունը, մեր արվեստն ուսումնասիրվեց, ըստ էության, մեր արմատների հետ մեր հաղորդակցության մի կարևորագույն գիտական առաջին հերթին օջախ դարձավ, և նրա դերն, իրոք, անգնահատելի է։ Ես շատ հուզված եմ այստեղ լինելու առիթով և համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը՝ գիտության, հայագիտության, մեր պատմության, մշակույթի այս կոթողը, դեռ շատ երկար իր խորհրդանշական և գուցե, ուզում եմ նաև հավատալ և պիտի այնպես անել, որ գործնական դերակատարումը նույնպես շարունակի ունենալ։ Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն. դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը 63 մլն. դրամի օգնություն է տրամադրել 1995թ.-ից մինչև օրս ՀՀ և ԱՀ սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
10:09
18-ամյա երիտասադը կեղծ թղթադրամներ է պահել և իրացրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ...
Աղբյուր` Panorama.am
10:02
Արթուր Դանիելյան. ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը համեմատել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինելու եկավ Կոռուպցիայի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Փաստ». Ինչո՞ւ են իշխանություններն ուզում վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ 2020 թվականի փետրվարին կառավարության կողմից նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով,...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Դեռևս 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ է ընկալել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է` դեռևս 1993-ին է հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Փաստ». Մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ և՛ մարդկանց աժիոտաժով, և՛ ընդհանուր աշխատանքային մթնոլորտով
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». «Օրենքով գողերը» պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում և քննարկել հետագա անելիքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» և գողականներ, որոնց մեծ մասին, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդի համար հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչև տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Իրատես». Արարատ Միրզոյանը ցանկանում է նախարար դարձնել իր սանիկին
«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան-ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Փոփոխություններ դիվանագիտական կորպուսում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սիրիա. Երեխաներին դուրս են բերում Իդլիբի վրա օդային հարվածից հետո
Ամերիկայի ձայնը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Սիրիայում երեխաներին դուրս բերում Իդլիբի վրա օդային հարվածից հետ։...
Աղբյուր` Panorama.am
09:09
Դերասանուհի Հելեն Միրենին կնշորհվի «Ոսկե արջ»
Բեռլինի կինոփառատոնը կայանալու է 2020 թվականի փետրվարի 20-ից մարտի 1-ը:
Աղբյուր` Panorama.am
09:00
Շվեդիայում վերծանում են Աստրիդ Լինդգրենի բնօրինակ ձեռագրերը
Չնայած  շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենի (1907- 2002 թթ.) գրքերն աշխարհում շատ հայտնի են, դրանք հրատարակվել են հսկայական...
Աղբյուր` Panorama.am
20:56
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ
Բրատիսլավայում  ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ  Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱԻՆ-ի հորդորում էերեխաներին զերծ պահել ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից
Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տոկիո-2020. Մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխվել են Սապորո
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները շոգի պատճառով տեղափոխվել են Սապորո, հայտնում է Միջազգային օլիմպիական...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է
Ռուս զբոսաշրջիկները թվարկել են ամենահարմար երկրների ցանկը ՝ Նոր Տարին տոնելու առումով:  Այս մասին հայտնի է դարձել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ  Արցախի հակամարտության կարգավորման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
19:51
«Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները»
Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնը հայտարարություն է տարածել անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: ...
Աղբյուր` Panorama.am
19:42
17-ամյա աղջիկը դասընկերուհուց 746․000 դրամ է շորթել
Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման...
Աղբյուր` Panorama.am
19:39
Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը փակ են ՝ համընդհանուր գործադուլի պատճառով
Ֆրանսիայում այսօր մեկնարկած համընդհանուր գործադուլը խոշորագույնն է 1995 թվականից ի վեր, պնդում են արհմիությունները, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կարիք գնահատող աշխատակիցների ավելի քան 85 %-ը չունի սոցիալական աշխատողի որակավորում. Բաթոյան
Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը հավանության է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված  է «Ինտեր»-ի դեմ առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
19:24
Քաղաքացիների ահազանգի հետքերով կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը
Օրերս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի»
Կանադացի դերասան Մենա Մասուդը, որը մարմնավորել է Ալադինին Գայ Ռիչիի համանուն  ֆիլմում, պատմել է, որ այդ կինոյի թողարկումից հետո նա որևէ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Էդուարդ Սահակյան. Կաշխատենք շտկել սխալները
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ամփոփել է «Գազպրոմ Արմենիա»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները ևս պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան
15:52 29/11/2019

10 մլն դրամ վճարած և մեկ ամիս ծառայած քաղաքացիները ևս պետք է ստանան զինգրքույկ. Հայկ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}