Պենտագոնի նոր զեկույց. Սիրիա Թուրքիայի ներխուժումն օգնում է ԻՊ-ի վերադարձին
Թուրքիայի որոշումը՝ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու մասին, որը թիրախավորում էր Ամերիկայի քրդական գործընկերներին Սիրիայի հյուսիսում, և Թրամփի վարչակազմի հետագա նահանջը թույլ է տվել, որ «Իսլամական պետություն» կազմակերպությունը վերակազմավորի իրեն և ուժեղացնի արտասահմանում հարձակումների ունակությունը։ Այս մասին, ինչպես գրում է CNN-ը, ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի նոր զեկույցում:
Պենտագոնի պաշտպանական հետախուզական գործակալության զեկույցում ասում է, որ «Իսլամական պետությունը» օգտագործել է թուրքական ներխուժումը և դրան հաջորդող ամերիկյան զորքերի հեռացումը Սիրիայի հյուսիս-արևելքից՝ իր հնարավորություններն ու ռեսուրսները վերականգնելու համար՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում՝ կարճատև և երկարաժամկետ հեռանկարում։
«Ամերիկյան զորքերի դուրսբերումը և վերաբաշխումը նույնպես ազդել են ԻՊ-ի դեմ պայքարի վրա, որը շարունակում է մնալ սպառնալիք տարածաշրջանում և ամբողջ աշխարհում», - զեկույցում ներածության մեջ գրել է Գլեն Ֆայնը, գլխավոր տեսուչի գլխավոր տեղակալը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ցուցադրաբար դուրս եկավ Սիրիայի հյուսիս-արևելքից՝ արտոնելու համար Թուրքիայի ագրեսիան. Արաբագետ
- Սիրիայի պատերազմն ու նավթի պաշարների շուրջ մրցակցությունը
- ՄԱԿ ԱԽ-ի նիստին քննարկվել է Սիրիայում Թուրքիայի «խաղաղության ակունք» ռազմագործողությունը
- Սոչիում ձեռքբերված համաձայնություններն անդրադարձ են ունեցել նաև Սիրիայի հայության անվտանգությանը. Փաշինյան