Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք. ԼՀԿ պատգամավոր
«Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ չցանկանալով անուններ հնչեցնել։
Ինչ վերաբերում է ուսանողների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, պատգամավորը նշեց, որ մոտ ժամանակներս հարցապնդումով դիմելու են կառավարությանը. «Այդ հարցին դեռևս «Լուսավոր Հայաստան»-ը կանդրադառնա»։
Անդրադառնալով քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծին՝ Խաչատրյանն ասաց, որ քվեարկել են ձեռնպահ, քանի որ առանձին դրույթներ խիստ ընդհանրացված են:
«Մենք ասել ենք, որ այս օրինագծով խնդիրը չի լուծվում, ունենք վստահության խնդիր երկրի օրինապահ մարմինների հետ կապված, քաղաքացու իրավունքները և շահերը պաշտպանող նոր ոստիկանի կերպարի ձևավորում պետք է լինի, որպեսզի հանրության մեջ ոստիկանը լինի օրինակելի, և իհարկե կրթական համակարգի ամբողջական բարեփոխում ևս պետք է լինի: Այս համալիր միջոցառումները կտան արդյունք, մենք ոչ թե դեմ ենք քվեարկել օրենքին, այլ ձեռնպահ ենք եղել առանձին դրույթների հանդեպ: Հույս ունենք, որ երկրորդ ընթերցման ժամանակ կհարթվեն դրանք։ Օրենքն այնպիսի ձևակերպում պետք է ստանա, որ պրակտիկայում ճշգրիտ կիրառություն ունենա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին