Պատգամավորի կարծիքով Փաշինյանը Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան սղոցողներից
«Մելինե Դալուզյանը Հայաստանից փախել է, քանի որ նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնացել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան սղոցողներից », - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Ինչ վերաբերում է հայտնի մարզիկների ու մարզիչների՝ դատապարտող հայտարարություններին՝ Կարապետյանն ասաց. «Այս հայտարարությունների մեջ ձևակերպումների սխալներ կան, այսինքն, որ ֆիլմը պատվիրված է պետության կողմից, դրանք խնդրահարույց են՝ կիրառված բառամթերքի և որակումների պատճառով»։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ուղղավծ բողոքի ակցիաներին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախարարի և բողոքի ակցիա անցկացնող ուսանողների միջև հանդիպումը անիմաստ է, եթե նրանք նշում են, որ կարող են հանդիպել միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցի քննարկման շուրջ։
«Իրենք ասում են՝ մենք կարող ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն հրաժարականի օրակարգի շուրջ քննարկման։ Ինչի՞ շուրջ հանդիպել և խոսել, հանդիպել, որ ասեն՝ հրաժարական տուր, անիմաստ է այդ հանդիպումը։ Եթե նրանք հարցադրումներ առաջ քաշեն, որ կրթության որակը մեզ չի բավարարում կամ բարեփոխումները մեզ չեն բավարարում և այլ հարցեր, ապա երկխոսելու մեծ դաշտ է բացվում»,- ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով, եթե ուսանողներն իրենց ծայրահեղական պահանջից դուրս գան և անցնեն կրթության որակի դաշտ, ապա, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ։
«Ամեն դեպքում ես հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում»,- հավելեց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնակատարից դիրքորոշում՝ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ
- ԿԳՄՍ-ն համոզում է մի բանում, ինչի մասին տվյալներ չունի
- «Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»
- Բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ. Միրզոյանը՝ «Մել»-ի ու 20 մլն.դրամի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները