Հրաժարականներ Պոլսի պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմնում
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը:
Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն էր առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև Նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով իրավաբան Սեդրակ Դավութհանը, Կարպիս Դուրասլանը, Գևորգ Էրքանը, Ղուկաս Արզումանը, Նազարեթ Օզսահակյանը, Մինաս Արսլանը և Սարգիս Չավուշյանը հրաժարական էին տվել:
Նոյեմբերի 19-ին այդ ցանկը համալրել է Նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ, իրավաբան Սարո Բենգլյանը: Վերջինս հրաժարական է տվել և դուրս եկել Նախաձեռնարկ մարմնի կազմից:
Բենգլյանը հայտնել է, որ իր հրաժարականի շուրջ համակողմանի հայտարարությամբ հանդես չի գալու և հավելել, որ ստանձնած պարտավորությունները մինչև օրս կատարել է և այժմ եկել է հրաժարականի ժամանակը:
Ներքին գործերի նախարարության կողմից պատրիարքարան ուղարկված կանոնադրությունից հետո թվով 8 անդամ է դուրս եկել Նախաձեռնարկ մարմնի կազմից:
Հարակից հրապարակումներ`
- Դատական հայց է ներկայացվել Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի դադարեցման համար
- Եպիսկոպոս Մաշալյանը զեկույց կներկայացնի Պոլսի Պատրիարքի ընտրության առնչությամբ
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Մաշալյանը կայցելի Հայաստան
- Պոլսո Հայոց պատրիարքությունն աջակցություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողություններին
- «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարան
- Պոլսի հայոց պատրիարքական ընտրությունների նախկին և ներկա վիճակների համեմատությունը
- Պոլսի հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը
- Պոլսի պատրիարքարանը կդիմի Ստամբուլի նահանգապետարան՝ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար
- Ընտրվել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան