Քաղաքական 11:02 20/11/2019 Հայաստան

ՀՀ վարչապետ. Դե ես, ճիշտն ասած, չդիմացա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ  կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»- Բարև Ձեզ: Հաջորդ հարցը Ձեզ: Վերջերս լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հայկական լաբորատորիաներին ռուս մասնագետների մուտքի մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև հուշագրի ստորագրումը հետաձգվել է: Ես ուզում էի Ձեզ հարցնել, թե ինչն է խանգարում այս փաստաթղթի ստորագրմանը, և միգուցե արդեն հայտնի է, թե երբ կստորագրվի այն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Նախևառաջ, այդ լաբորատորիաները չեն ֆինանսավորվում Միացյալ Նահանգների կողմից: Դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այսինքն՝ ոչ ոք, բացի հայ պաշտոնյաներից, այսինքն ոչ բոլոր պաշտոնյաները, այլ միայն այն պաշտոնյաները, ովքեր մուտք ունեն այդ հաստատություններ, ոչ ոք այլևս չունի իրավունք մուտք գործելու այդ հաստատություններ: Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ինչպես այս շենքը: Այո՞: Դրսից ոչ ոք, առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության, չի կարող մտնել այս շենք: Դուք նույնպես եկել եք այստեղ, բայց որոշ ընթացակարգեր եք անցել: Պետք է փաստել, որ սա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Օրինակ՝ մենք ունենք նաև օբյեկտներ, որոնք Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, տեխնիկական սարքավորում և այլն և այլն: Կան տեխնիկական միջոցներ, որոշ ենթակառուցվածքներ, որոնք Հայաստանին նվիրաբերել է Չինաստանը և շատ այլ երկրներ, բայց այս ամենը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Սա շատ կարևոր նրբերանգ ունի: Այսինքն, ամերիկացիներն այնտեղ ազատ մուտք չունեն, և այժմ, այս պահի դրությամբ, նրանք կարող են գնալ այնտեղ այնքան և նույն ճանապարհով, ինչպես կարող են գնալ Ռուսաստանի ներկայացուցիչները: Երբեմն ռուսական մամուլում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիները, երբ ցանկանան, կգան, երբ ցանկանան, կգնան: Դա այդպես չէ: Եվ ոչ միայն ամերիկացիները, ոչ ոք, բացի Հայաստանի Հանրապետության այն ներկայացուցիչներից, ովքեր աշխատում են այս լաբորատորիաներում, իրավունք չունեն այնտեղ լինել, քանի որ դրանք բավական վտանգավոր օբյեկտներ են: Մենք ունեինք համաձայնագրի նախագիծ, բայց ինչքան ինձ տեղեկացրին, մենք պատրաստ էինք ստորագրել, բայց ինչ-ինչ պատճառներով մեր ռուս գործընկերները որոշեցին չստորագրել այն: Նրանք առաջարկել են լրամշակել այդ փաստաթուղթը, և մենք համաձայնել ենք: Մենք միասին կաշխատենք այս փաստաթղթի շուրջ: Երբ երկու կողմերը պատրաստ լինեն ստորագրելու, այդ ժամանակ մենք կստորագրենք:

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»- Ռուսական կողմը չի՞ նշել, թե կոնկրետ ինչն է պետք լրամշակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Միգուցե նշել է, բայց ես չեմ կարող կիսվել Ձեզ հետ այդ տեղեկատվությամբ:

Կովալևա Դիանա, «Ռոսիյսկայա գազետա»- Նույն լաբորատորիաների վերաբերյալ: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այնպիսի մտքեր, որոնք մամուլում ի հայտ են գալիս այն փաստի շուրջ, որ այդ լաբորատորիաներ, այո, կարող են մուտք գործել միայն այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիները, բայց, հավանաբար, այս աշխատանքը կատարվում է, ինչպես ասում են, նախկին հովանավորների պատվերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք, ես արդեն ասացի, որ սա Հայաստանի սեփականությունն է: Ես արդեն ասացի, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել ձեր ասածը:

Այսինքն՝ մենք հիմա գործո՞ւմ ենք Ռուսաստանի դեմ, այո՞: Մենք ուզո՞ւմ ենք վնասել Ռուսաստանին: Մենք ներքաշվա՞ծ ենք Ռուսաստանի դեմ դավադրության մեջ: Այսպիսի բան չի կարող լինել: Համենայն դեպս, այսպիսին է ռազմավարական դաշնակցի մասին մեր պատկերացումը: Հուսով ենք, որ բոլորս այդպես ենք ընկալում այս արտահայտության իմաստը` ռազմավարական դաշնակից:

Սա նշանակում է, որ մենք չենք կարող ոչ մի կերպ գործել միմյանց դեմ, չենք կարող գործել այնպես, որպեսզի խախտվեն անվտանգության շահերը: Բացառվում է, որ մենք ինչ-որ կերպ գործենք Ռուսաստանի անվտանգության դեմ: Դա պարզապես չի կարող պատահել: Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես չի գործի Հայաստանի անվտանգության դեմ:

Մարինա Պերևոզկինա, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթ- Պարոն վարչապետ, մամուլում հաճախ կարելի է տեսնել տեղեկություն այն մասին, որ Դուք բավականաչափ մոտ եք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ, կարծես, գենետիկորեն բխում եք նրա շրջապատից, մոտ եք նրա հայացքներին, իսկ ոմանք Ձեզ անվանում են Տեր-Պետրոսյանի նոր վերամարմնավորում (ռեինկարնացիա) հայկական քաղաքականության մեջ: Կարո՞ղ եք մեզ պատմել առաջին նախագահի հետ Ձեր իրական հարաբերությունների մասին: Դուք բարեկամական հարաբերություններ ունե՞ք: Ինչպիսի՞ն են այժմ ձեր փոխհարաբերությունները: Շարունակո՞ւմ եք կապ պահպանել միմյանց հետ: Արդյո՞ք նա որևէ դեր խաղացել է Ձեր քաղաքական ձևավորման գործում: Ի՞նչ ազդեցություն է նա ունեցել: Շնորհակալություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը: Ես ընդհանուր առմամբ հասարակական քաղաքական գործիչ եմ, և չափահաս տարիքից, փաստացի՝ 16 տարեկանից, ես ապրում եմ հասարակական կյանքով, որովհետև սկզբում ես աշխատել եմ որպես լրագրող, և 1991 թվականից ի վեր Դուք կարող եք հետևել այն ամենին, ինչ ես արել եմ, փաստացի, ամեն օրվա քայլերին կարող եք ծանոթանալ: Այսինքն՝ ես ի նկատի ունեմ, որ անհնար է, որպեսզի ես ունենայի որևէ ստվերային կապեր, որոնց մասին մեր հասարակությունը տեղեկացված չլիներ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, և դա հրապարակավ արձանագրվեց: Ոչ թե օրը եկավ, և մենք ասացինք, որ վերջ, մեր քաղաքական հարաբերություններն ավարտվում են: Դա բավականին երկար և հրապարակային գործընթաց էր: Ես գրել եմ մի շարք հոդվածներ 2011-ի վերջին, և դրանից հետո՝ 2012-ին, մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը: Դրանից հետո ես սկսեցի իմ քաղաքական նախաձեռնությունը, և փաստացի ես ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ: Իմ՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո, պարոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ հանդիպել ինձ հետ:

Նա ասաց, որ շատ կարևոր տեղեկություններ ունի: Մենք հանդիպեցինք կառավարական տանը և խոսեցինք: Եվ սա մեր միակ հանդիպումն էր 2012 թվականից ի վեր: Ի դեպ, ես իմ քաղաքական գործունեությունը սկսեցի 2006 թ.-ին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն 2008 թ.-ին: Այո՛, սա հայտնի փաստ է: 2007 թ-ին, երբ նա սկսեց քայլեր ձեռնարկել քաղաքականություն վերադառնալու համար, նա նախագահի թեկնածու էր, ես նրա նախընտրական արշավի անդամ էի, ինչպես և Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասը: Դրանից առաջ և դրանից հետո ամեն ինչ եղել է հրապարակային: Այսինքն՝ 2012 թվականից հետո ես պարոն Տեր-Պետրոսյանի հետ չունեի և չունեմ որևէ քաղաքական կապ:

Մարինա Պերևոզկինա, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթ - Իսկ ի՞նչ տեղեկություններ նա փոխանցեց Ձեզ այն ժամանակ, երբ հանդիպեցիք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց ես արդեն այն ժամանակ ասացի (չեմ հիշում, երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, գուցե՝ հունիսի վերջին, ես ճշգրիտ չեմ հիշում), բայց գործնականում բոլոր այն տեղեկությունները, որոնք պարոն Տեր-Պետրոսյանը ինձ փոխանցեց, ես արդեն գիտեի, և այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց: Այսինքն՝ ես այդ ժամանակ արդեն վարչապետ էի, և տրամաբանական է, որ իմ առաջին քայլերից մեկն այն էր, որ խնդրեցի տրամադրել ինձ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Այսինքն՝ ես արդեն ծանոթ էի այս տեղեկատվությանը:

Աբբաս Ջուման, ռուսաստանյան լուրերի դաշնային գործակալության հատուկ թղթակից - Իմ հարցը վերաբերում է Սիրիայի հայերին։ Ինքս կիսով չափ Սիրիայից եմ, խոսում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, նա նույնպես, եթե չեմ սխալվում, ծնվել է Հալեպում, Սիրիայում: Այսինքն՝ Սիրիան և Հայաստանը շատ մտերիմ երկրներ են, և պատերազմից հետո բազմաթիվ, հազարավոր սիրիացիներ վերադարձան իրենց պատմական հայրենիք։ Ես ուղղակի դեռ նրանցից ոչ ոքի հետ չեմ հանդիպել, բավական հագեցած ծրագիր է եղել, հուսով եմ՝ այսօր-վաղն այդ սխալը կուղղեմ։ Կցանկանայի Ձեզնից իմանալ՝ ինչպիսի՞ վիճակում են նրանք հիմա, տեղավորվե՞լ են արդյոք, պատրաստվո՞ւմ են վերադառնալ տուն՝ նկատի ունեմ Սիրիա, թե՞ այստեղ մշտական ապաստան են գտել։

Եվ հարցի երկրորդ մասը՝ ընդհանրապես Ձեր վերաբերմունքն այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում՝ Թուրքիայի վերջին միջամտությունը, ինչը, կարծում եմ, պետք է բավական լրջորեն անհանգստացնի հայ հասարակությանը, քանի որ դա նախադեպ է, և որևէ երաշխիք չկա, որ այսօր նրանք ներխուժեցին Թուրքիա, վաղը նույն Ադրբեջանի ձեռքերով հերթական ջարդը չեն կազմակերպի, օրինակ, Արցախում, ինչպես 2016 թվականին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այն հայերը, որոնք գտնվում են Հայաստանում, նրանք գտնվում են տանը։ Դուք ասացիք՝ նրանք պատրաստվո՞ւմ են վերադառնալ տուն, թե՞ ոչ։ Նրանք, ովքեր գտնվում են Սիրիայում, նույնպես իրենց տանն են, և ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանը տունն է աշխարհի բոլոր հայերի համար։ Շատ սիրիահայեր լավ տեղավորվել են, հարմարվել են Հայաստանում, բայց, ցավոք, ոչ բոլորը. շատերը նաև արտագաղթել են Կանադա, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, հնարավոր է՝ նաև Ռուսաստան, որոշ մասը վերադարձել է Սիրիա։ Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ապա Սիրիան մեզ համար բարեկամ, եղբայրական երկիր է, և մենք, իհարկե, շատ մտահոգված ենք այն իրադարձություններով, որոնք վերջին տարիներին տեղի են ունենում այդ երկրում։ Գիտեք, մենք մարդասիրական առաքելություն ենք ուղարկել Սիրիա։ Նրանք այնտեղ զբաղվում են մարդասիրական ականազերծմամբ, նաև բժշկական անձնակազմ է այնտեղ աշխատում։ Մինչ Դուք հարցը հնչեցնում էիք, ես ցանկանում էի գտնել կոնկրետ վիճակագրություն, թե քանի վիրահատություններ են այնտեղ արել մեր բժիշկները, քանի հաճախորդներ են ընդունել. նրանք մի քանի հարյուր վիրահատություն են արել, ընդունել են մի քանի հազար այցելու, այնտեղ նաև մանկաբույժ է աշխատում, շատ երեխաների են բժշկական օգնություն տրամադրում, և, իհարկե, մենք լավագույնն ենք մաղթում Սիրիային և սիրիացի ժողովրդին։

Իհարկե, Թուրքիայի ներխուժումը մեզ շատ անհանգստացրեց։ Մենք հայտարարություն արեցինք և դատապարտեցինք այդ քայլը։ Դա ներխուժում է Սիրիայի տարածք՝ առանց Սիրիայի կառավարության հրավերի, և դա դատապարտվում է մեր կողմից։ Դա, իհարկե, չի նպաստում Սիրիայում խնդիրների լուծմանը, այլ, ընդհակառակը, ավելի է բարդացնում այդ լուծումը։ Մենք անհանգստացած էինք նաև այն պատճառով, և այդ մասին ես արդեն հրապարակային խոսել եմ, որ Ղամիշլի քաղաքում ապրում են բավական շատ հայեր, և երբ մենք Աշխաբադում էինք, ես այդ հարցի շուրջ խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ և արդեն հրապարակային նաև նրան երախտագիտություն եմ հայտնել այն բանի համար, որ, ինչպես մենք արդեն կարող ենք հասկանալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրավոր պայմանավորվածություններից, մեր անհանգստությունները Ղամիշլիի մասով հաշվի են առնվել, և ես հենց այդպես եմ պատկերացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը։ Սա շատ կոնկրետ օրինակ է, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններն այդպես էլ կզարգանան։

Ալեքսեյ Ստեֆանով, «Ռոսիա Սեգոդնյա» գործակալություն, «Սպուտնիկ» գործակալություն - Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ամենամեծ ձախողումը։ Դուք նայե՞լ եք խաղը։ Ի՞նչ անել, ինչպե՞ս պայքարել դրա դեմ։ Հայաստանի հավաքականը պարտվեց, իսկ Դուք, որքանով տեղյակ եմ, Ձեր ծրագրերում ասել եք, որ հավաքականը պետք է մասնակցի Եվրոպայի, աշխարհի չեմպիոնական մրցաշարերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե ես, ճիշտն ասած, չդիմացա։ Ես առաջարկեցի Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2050 թվականը, և այնտեղ սահմանված է մոտավորապես 18 խնդիր, որոնցից մեկն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050 թվականը դառնա ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնության մեդալակիր։ Իհարկե, սա շատ ծանր ձախողում է, քանի որ այս տարի մենք հնարավորություն ունեինք ինչ-որ բան անել, բայց, ցավոք, դա չհաջողվեց, և հիմա պետք է որոշակի հետևողություններ անել։

Ալեքսեյ Ստեֆանով – Իսկ ո՞վ է մեղավոր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ո՞վ է ճիշտ, ո՞վ մեղավոր – հավերժական հարց է։

Ալեքսեյ Ստեֆանով – Եվս մեկ հարց՝ գազի շուրջ բանակցությունները դեռ վարվո՞ւմ են։ Դուք քննարկել եք այդ հարցը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի դիրքորոշումը, Երևանը կարող է գազի հարցում քարտ-բլանշի ակնկալիք ունենալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, Վլադիմիր Վլադիմիրի հետ մենք ընդհանուր զրույց ենք ունեցել։ Մենք չենք կոնկրետացրել և չենք խոսել դետալների մասին։ Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի համար գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական դինամիկան։ Այս տարի մենք ակնկալում ենք բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարի։ Դրանից հետո Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուսաստացի գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա։ Դա լավ նորություն է։ Այնպես չէ, որ երկարաժամկետ կտրվածքով դա մեզ հարմար է, բայց արդեն վատ չէ։ Հուսով ենք և վստահ ենք, որ կառուցողական երկխոսություն կունենանք, և հուսով եմ, որ մենք կհանգենք ընդհանուր որոշման։

Ալեքսանդր Տրուշին, «Օգոնյոկ» ամսագիր- Պարոն վարչապետ, ես ունեմ երկու հարց: Հարց առաջին. Դուք սկսել եք լուրջ բարեփոխումներ տնտեսության և սոցիալական կյանքի ոլորտում: Արդյո՞ք համաշխարհային հայկական սփյուռքը աջակցում է Ձեր բարեփոխումներին, արդյո՞ք նրանք մասնակցում են Ձեր ծրագրերի իրականացմանը, թեկուզ միայն, օրինակ, որոշ նախագծեր ֆինանսավորելու առումով, որոնք կարող են կամ պետք է բարելավեն ընդհանուր առմամբ հասարակ մարդկանց կյանքը: Երկրորդ հարցը. Հայաստանում բավականին մեծ տարբերություն կա տարածաշրջանների տնտեսական և սոցիալական զարգացման մեջ: Ծրագիր ունե՞ք այս առումով, որպեսզի մարզերը հավասարապես զարգանան: Ի՞նչ կարելի է անել այս խնդիրը լուծելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Վերջերս մենք որոշում ընդունեցինք և Երևանից Գյումրի տեղափոխեցինք ավտոմաքսատունը: Այժմ կառուցվում է Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: Բոլոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են արտահանողներին և ներմուծողներին, հավաքված են մեկ վայրում, որպեսզի մարդիկ կարողանան հարմարավետ ապրանքներ արտահանել և ներմուծել Հայաստան, և մենք տեղեկություններ ունենք, որ արդեն իսկ Գյումրիի բնակիչները և փոքր ձեռնարկությունները զգում են այս որոշման դրական ազդեցությունը: Եվ սա մարզային զարգացման հավասարեցման մեկ կոնկրետ օրինակ է: Իհարկե, սա մեզ համար շատ կարևոր խնդիր է, և մենք կշարունակենք այս քայլերը: Անցյալ տարի մենք 10 միլիարդ դրամ (մոտավորապես 22-23 միլիոն դոլար) հատկացրեցինք մարզերի, այսինքն՝ տեղական իշխանությունների հետ համատեղ նախագծերի համար, և 2020 թ.-ին նույնքան գումար կհատկացնենք: Ինչո՞ւ այդքան: Որովհետև, ցավոք, քաղաքներն ու գյուղերը դեռ չեն կարողանում ավելին ծախսել, այսինքն՝ նրանք դեռ այդքան ֆինանս չունեն:

Սրանք սուբվենցիոն ծրագրեր են: Նրանք աշխատում են այսպես. նախագծի 60 տոկոսը ֆինանսավորվում է կառավարության կողմից, 40 տոկոսը`տեղական իշխանությունների կողմից, երբեմն` 70 տոկոս և 30 տոկոս: Տեղական իշխանությունները պետք է պատրաստեն լավ նախագծեր, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը: Ես արդեն այցելել եմ մի քանի շրջաններ և դիտել, թե ինչպես են այս ծրագրերն իրականացվում. ինչ-որ տեղ լավ է ստացվում, ինչ-որ տեղ այնքան էլ լավ չի ստացվում: Մենք շատ սկզբունքային ենք այս նախագծերի իրականացման որակի հարցում, և անորակ աշխատանքը չի ընդունվի, և, համապատասխանաբար, կասկածելի որակով շինարարության համար մենք չենք վճարելու:

Սա շատ կարևոր խնդիր է, և մենք այս ուղղությամբ աշխատում ենք: Մարզերի համար կան նաև մի շարք պետական ծրագրեր: Օրինակ՝ մենք ունենք մի ծրագիր, որը կոչվում է «խելացի ֆերմա»: Ի՞նչ ենք մենք առաջարկում: Օրինակ, եթե սահմանամերձ գյուղում մարդիկ կառուցում են ժամանակակից ֆերմա՝ կոնկրետ նախագծով, ապա կառավարությունը կանխիկ վերադարձնում է նրանց ծախսերի 70 տոկոսը: Այս մարդիկ գալիս են և մասնակցում են հատուկ դասընթացների, որտեղ նրանց բացատրում են, թե ինչպես պետք է աշխատեն, որպեսզի այս ֆերման իրական շահույթ բերի: Դրանից հետո նրանք հավաքվում են, ֆերմա են կառուցում, պետական հանձնաժողովն ընդունում է, հաստատում է, որ ամեն ինչ արված է ըստ նախագծի, և պետությունը այդ մարդկանց կանխիկ վերադարձնում է նրանց ծախսերի 70 տոկոսը: Այլ շրջաններում` 50 տոկոս է վերադարձնում, ինչ-որ տեղ` 30 տոկոս: Մենք ունենք մի քանի նման նախագիծ. կա ծրագիր ջերմոցների համար, կան նախագծեր ինտենսիվ այգիների համար և այլն: Այսինքն՝ մենք ունենք մի շարք ծրագրեր մեր մարզերի հավասար զարգացումն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա, իհարկե, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում, մեր կառավարությունը վստահության շատ բարձր մակարդակ ունի ամբողջ աշխարհի հայերի շրջանում`ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում: Սա, իհարկե, ընդլայնում է մեր հնարավորությունները, և սփյուռքից մեր շատ հայրենակիցներ գալիս և օգնում են մեզ: Ոմանք այժմ աշխատում են որոշ պաշտոններում: Օրինակ՝ էկոնոմիկայի փոխնախարարը եկել է Ռուսաստանից, սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը Գլենդելի նախկին քաղաքապետն է: Այսինքն՝ հիմա շատերը սփյուռքից վերադառնում են Հայաստան: Ի դեպ, շատ մարդիկ Հայաստան են տեղափոխվում Մերձավոր Արևելքից, Ռուսաստանից, Եվրոպայից և Ամերիկայից: Եվ այդ պատճառով հիմա անշարժ գույքի գները բարձրացել են: Սա ևս խնդիր է: Հայաստանի շատ բնակիչներ, ովքեր ծրագրում էին անշարժ գույք ձեռք բերել, դժգոհում են գներից: Այստեղ էլ մենք իրականացնում ենք հիփոթեքային ծրագրեր` հիփոթեքային վարկերը մեր բոլոր բնակիչների համար առավել հասանելի դարձնելու համար:

Հարց- Դուք ունեք որոշ օրենքներ, կառավարության գործիքներ՝ միջազգային ներդրողներին աջակցելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա որևէ կերպ կապված չէ ներդրողների ազգության հետ, որովհետև մենք աջակցում ենք բոլոր ներդրողներին: Շատ լավ օրենք ունենք՝ դա ստրատափների օրենք է անվանվում: Դրանով ստրատափների համար մենք ունենք բավականին լավ արտոնություններ և, եթե չեմ սխալվում, այն գործելու է մինչև 2023 թվականը: Եվ ընդհանրապես, հունվարի 1-ից մենք ներդնում ենք համահարթ եկամտահարկ և այն սահմանում 23 տոկոս, որը պատրաստվում ենք նվազեցնել մինչև 20 տոկոս: Դա տեղի կունենա մինչ 2023 թվականը: Իհարկե, մենք ունենք նաև ներդրումների պաշտպանության օրենք և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ներդրումային մթնոլորտն ավելի լավացնենք:

Սուրինսկայա Յանա, «Ինտերֆաքս» գործակալություն- Արդյո՞ք Հայաստանը մտադիր է ձեռք բերել իսկանդերների նոր խմբաքանակ և Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ինչպիսի խնդիրներ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ որևէ խնդիր չունենք: Ավելին ասել ես չեմ կարող:

Կիրիլ Խառատյան, «Վեդոմոստի» - Դուք պատերազմ եք հայտարարել կոռուպցիային: ռուսաստանի համար դա ցավոտ թեմա է: ասացեք խնդրեմ: Ինչպես Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ եք բանաձև առաջադրել, այդպես էլ կոռուպցիայի վերաբերյալ կարճ ինչ եք կամենում, որ լինի, ինչպե՞ս է այն ընթանում, ստացվում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Բավական լավ է ընթանում գործընթացը: Նայած ինչ հիմքով ենք գնահատում: Սկզբունքորեն հաջողվել է համակարգային կոռուպցիան վերացնել: Իհարկե, դեռ կան կոռուպցիոներներ, որոնց ձերբակալում ենք և շարունակելո ենք ձերբակալել: Կան բազում քրեական գործեր: Կարևոր է արձանագրել, որ երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նկատի ունենք ոչ միայն անցյալի, այլև՝ ներկայի կոռուպցիոներներին: Վերջին տարիուկեսում հարուցվել է մի քանի քրեական գործ գործող պաշտոնատար անձանց նկատմամբ: Նրանցից մի քանիսը ձերբակալվել են: Դա մեզ համար սկզբունքային հարց է: Վստահ եղեք, որ այդ հարցում կոմպրոմիս չի լինելու: Հայաստանում կոռուպցիան ապագա չունի: Կա այլ թեմա՝ թալանվածը վերադարձնելու խնդիրը: Այս ուղղությամբ ևս առաջ ենք ընթանում: Նոր նախագիծ ենք պատրաստել՝ օրենք առանց մեղադրանքի դատավճռի բռնագանձման մասին: Մինչև այժմ միայն մեղադրող դատավճռի դեպքում կարելի էր բռնագանձել: Այս օրենքով պաշտոնական անձանց ունեցվածքը կարելի է բռնագանձել առանց դատավճռի, եթե պաշտոնատար անձը չկարողանա ապացուցել սեփականության օրինականությունը: Դրանից հետո վերադարձը կարագանա:

Բերեց Անդրեյ, «ՏԱՍՍ» գործակալություն - Վերջերս Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովն էր: ԵԱՏՄ-ի և Աֆրիկյան միության միջև գործակցության համաձայնագիր ստորագրվեց: Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, տեսնո՞ւմ է շահագրգռվածություն աֆրիկայն պետությունների հետ գործակցությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանը ոչ միայն անդամ է, այլ նաև ԵԱՏՄ-ում նախագահող երկիր: Եվ տեսեք, թե մեր նախագահության ընթացքում ինչ է տեղի ունեցել ԵԱՏՄ- ում: Հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվեց գործակցության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որը ծավալով աննախադեպ էր. մասնակցում էին Սինգապուրի վարչապետը, Իրանի նախագահը, ստորագրվեց ազատ առևտրի մասին համաձայնագիր Սինգապուրի հետ: Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտնում մեր նախագահության շրջանում: Իհարկե, մենք ողջունում ենք ԵԱՏՄ և Աֆրիկյան միության համաձայնագիրը: Մենք հետաքրքրված ենք ոչ միայն որպես առանձին պետություն, այլև որպես ԵԱՏՄ անդամ և նախագահող երկիր: Դա ևս իրադարձություն է, որ տեղի է ունեցել մեր նախագահության ընթացքում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}