«Տղա եղե՛ք» կարգախոսով մոտոցիկլիստները երթ իրականացրին
«Տղա եղե՛ք» կարգախոսով մոտոցիկլիստներն մոտոերթ իրականացրին քաղաքի կենտրոնական փողոցներով: Նրանք քարոզում են հայ տղամարդու կերպարն ու դժգոհում ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։ Խոսքը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման և ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին է:
«Մոտոերթի նպատակն է ամրապնդել տղամարդկային իմիջը՝ որգու արիության և սկզբունքայնության, քանի որ տեսնում ենք դրան գաղափարապես հակառակ ուժերն ակտիվ քարոզվում են և դրա միակ քաղաքակիրթ դեմ գալու միջոցը ցույց տալ մյուս կողմը, հակառակը ներկայացնել: Այս երթը ստիպում է մարդանց մտածել, մարդկանց ուշադրությունը սևեռում ենք որոշ խնդիրների վրա»,- ասել է մոտոերթի կազմակերպիչներից մեկը:
Նրանք նաև չեն բացառել, որ նման ակցիաները շարունակական կլինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները