Քաղաքագետը տուգանվել է «պուտինյան դատավորներ» գրառման համար
Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը տուգանել է քաղաքագետ Ֆեդոր Կրաշենիննիկովին 30 հազար ռուբլի՝ իշխանություններին վիրավորելու մեղադրանքով: Այս մասին գրում է BBC-ն։
Կրաշենիննիկովի վերաբերյալ վարչական գործը հարուցվեց նրա «Telegram» ալիքում հրապարակված «Ի՞նչ **** են այդ պուտինյան դատավորները» գրառման պատճառով:
Կրաշենիննիկովն ասել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Նշվում է, որ խոսքը վերաբերել է Ալեքսեյ Նավալնիի գործընկերոջ՝ Լեոնիդ Վոլկովի ձերբակալության ժամկետի երկարացմանը, որը, ըստ Կրաշենիննիկովի, ապօրինի կալանավորված էր ժամանակավոր կալանավայրում։