Հրդեհից տուժողներ, կարծես թե չեն եղել. Հակոբ Արշակյան
«Երևանի գեղեցիկ շենքերից է, շատ ափսոս է, որ այրվում է։ Ուզում եմ հասկանալ, որ փրկում են շենքը ու գնամ աշխատանքի»,- քիչ առաջ այս մասին լրագրողներին ասաց հրդեհի վայրում գտնվող ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան տանիքում բռնկված հրդեհին։
Նախարարը նշեց, որ չունի տեղեկություն, թե ինչից է հրդեհը բռնկվել. «Գիտեմ, որ տանիքից է սկսվել, բայց թե ինչ պատճառով, հետաքննությունը կպարզի»։
Հարցին, թե երբ է նախարարը եկել դեպքի վայր, Արշակյանը նշեց, որ տեղում է եղել, երբ սկսել է ծուխը երևալ։
«Արագ ահազանգել ենք և արագ էլ արձագանքել են։ Ամբողջ խնդիրն այն է, որ տանիքը ամբողջությամբ փայտ է և չոր, կարծում եմ՝ նաև փտած։ Եթե չափազանցրած չլինեմ 2-ին 10 պակաս ահազանգել ենք, մի քանի րոպե հետո էստեղ են եղել, 20 րոպե հետո մի կողմում տանիքը փլվել էր»,-ասաց նա:
Հակոբ Արշակյանը նշեց, որ տուժողներ կարծես թե չեն եղել. «Էստեղ շտապ օգնության մեքենան ոնց կանգնած էր, էդպես էլ կանգնած է։ Չեմ կարծում, որ լուրջ բան եղած լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ