Մահվան ելքով ՃՏՊ՝ Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին
Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի բախումից հետևանքով «BMW»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նորք Մարաշ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Լուսանկարը՝ «Մի արեք այդպես» ֆեյսբուքյան էջից։