Մշակվել է դիետա ՝«անհանգիստ և դյուրագրգիռ» մարդկանց համար
Հատուկ դիետան, որը հարուստ է մագնիումով և այլ միկրոտարրերով, կօգնի նվազեցնել հոգեկան հանգստության, նյարդայնացման խանգարման ախտանիշները, այս մասին հայտնում է «Аргументы недели»-ն ՝ մեջբերելով չինացի բժիշկների ուսումնասիրությունը:
Հետազոտողներն այս հիվանդության ախտանիշներ համարել են դյուրագրգիռ վիճակը, հոգնածությունը, վախերի առաջացումը, գլխի, ստամոքսի, մկանների և այլ ցավերը: Նրանք մշակել են հատուկ սնունդ, որոնք կօգնեն անհանգստության խանգարման դեմ պայքարին:
Հիվանդությամբ տառապողները պետք է դիետայի մեջ ներառեն պրոբիոտիկ արտադրանքներ , օրինակ ՝ կեֆիր, բնական մածուն, սուսամբար: Բացի այդ, խորհուրդ է տրվում ուտելիքներ, որոնք հարուստ են ցինկով, օրինակ ՝ ձվի դեղնուցը:
Դյուրագրգիռ մարդկանց խորհուրդ է տրվում մագնիումի ցածր պարունակությամբ դիետա : Մագնիումի լավ աղբյուրներն են ՝ սպանախը, հատիկընդեղենը, ձավարեղենը և ընկույզը:
Սննդի մեկ այլ խումբ էլ հակաօքսիդանտներով է հարստացած: Խոսքը՝ խնձորի, կաղամբի, սալորի և համեմունքների մասին է :
Ալկոհոլը, կոֆեինը, ջրի պակասը, վատ սնունդը սրում են խանգարված վիճակը. նման եզրակացության են եկել չինացի հետազոտողները :
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում