Հասարակություն 16:26 21/11/2019 Հայաստան

Ռալֆ Յիրիկյան. ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում

«Առաջնորդության դպրոցի» հերթական հրավերով  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս է անցկացրել «Ռամադա Հոթել ընդ Սուիթս բայ Ուինըմ Երևան» հյուրանոցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանն առանձնացրել է մի շարք կարևոր ու առանցքային որակներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են առաջնորդի սեփական ուղին կերտելու համար: Ինչպես Յիրիկյանը նշել է. «Առաջնորդ լինելու համար պետք է կարողանալ օրինակ ծառայել, և առաջնորդության այս բանաձևի հիմքում բարոյական արժեքներ են: Չէ՞ որ առաջնորդելը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է բխի տեսլականից ու այն կյանքի կոչելու կամքից, այն կապված է անձնական պատասխանատվության հետ՝ թիմի ու հասարակության առջև: Թիմային ոգու ստեղծումն ու նպատակադրումը  պահանջում են մոտիվացում՝ անկեղծ ու իրական օրակարգի շուրջ: Ահա սա է առաջնորդի, ղեկավարի առաքելությունը: Այսօրվա թվային իրականության և արագ ընթացող փոփոխությունների ու մարտահրավերների պայմաններում հատկապես՝ առաջնորդից պահանջվում են իրապես ստեղծագործական և համարձակ լուծումներ: Թվային աշխարհի գործիքների ճիշտ կիրառումը մեծապես օգնում է այս հարցում: Ավելի քան հազարավոր հնարավորություններ են ստեղծվում անընդհատ առաջ շարժվելու, ստեղծելու ու ստեղծագործելու համար»:

Բաց դասի ընթացքում տեղի է ունեցել անկեղծ զրույց ու մտքերի փոխանակում: Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է դասախոսության մասնակիցներին հուզող հարցերին, մասնավորապես՝ գործարարության ոլորտին վերաբերյալ իր պատկերացումներին:

«Առհասարակ, պետք է հաշվի առնել այն, որ «թվայնացումը» միայն տեխնոլոգիաներին չի վերաբերում, ինչպես հաճախ կարելի է լսել, այլ նախ և առաջ՝ մտածողության փոփոխությանը: Սա ռազմավարության, բիզնեսի վարման տրամաբանության խորքային վերանայման հարց է», - նշել է Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը հավելել է. «Երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տասնհինգ տարի առաջ սկսեց ծավալել իր գործունեությունը, ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ կգա մի օր, երբ կկանգնենք հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Բայց մեր թիմային աշխատանքը, ստեղծագործական միտքն, ուժն ու եռանդը բազմապատկվել են, հարստացել «X», «Y» ու «Z» սերունդների պատկերացումներով, ստեղծել խենթ, բայց և իրագործելի գաղափարների հարուստ խառնուրդ («rich mix»), որը համարձակություն է ենթադրում ու թույլ չի տալիս վարանել ու ետ կանգնել առաջ գնալու մտքից, բացում է գործունեության նոր հորիզոններ»:

Դասախոսության ընթացքում հարց է հնչել 5G (շարժական կապի հինգերորդ սերնդի ցանց) ներդրման ժամկետների վերաբերյալ: Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է, որ 5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով սարքեր դեռևս հասանելի չեն: Գլխավոր տնօրենի կարծիքով, մինչև 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչև այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար: «Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, կպատասխանեմ այսպես. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ընկերության 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաև 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով»,- ասել է Յիրիկյանը:

Բաց դասի մուտքն ազատ էր, և մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցել բանախոսությանը՝ նախապես գրանցվելով «Առաջնորդության դպրոցի» կայքէջում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:32
Գործարկվելու է Դողս համայնքի շչակը
Հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Դողս համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թուրք վերլուծաբան. Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդն ընդունում է՝ «Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»
Թուրքական ազգայնամոլական «Yeni çağ gazetesi» թերթի կայքում  «Հայաստանն առանց Թուրքիա չի կարող առաջ շարժվել»...
Աղբյուր` Panorama.am
14:59
«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է բնականոն աշխատանքը
Բուժաշխատողներն ակնկալում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ:
Աղբյուր` Panorama.am
14:57
Ոսկե մեդալի ու չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանն ու Համբարձում Հակոբյանը
Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում այսօր կկայանան բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչները:
Աղբյուր` Panorama.am
14:55
Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունը գնալով աճում է` արդեն 10-ից 20 տոկոս է
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, հնդկական շտամի շրջանառությունը Վրաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:53
Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հայաստանի սահմանին Ադրբեջանը նոր զորամաս է բացել
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Որոտանի (Կուբաթլուի) շրջանում նոր զորամասի բացման մասին:...
Աղբյուր` Panorama.am
14:41
Կոմպոզիտոր Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհու կողմից արժանացել է «Լավագույն ուսանող» դիպլոմի
Սևան Ղարիբյանը Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից արժանացել է «Լավագույն ուսանող»  դիպլոմի։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:38
ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումից 15 օր հետո
Սահմանադրական դատարանի մամուլի  քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ՍԴ-ում ընտրական վեճերի վերաբերյալ ժամկետներն ու...
Աղբյուր` Panorama.am
14:34
«ՌԱՕ Մարս» ռուսական ընկերության «Ալյանս» ազատ տնտեսական գոտում այսօր կառավարությունը գրանեց ևս երկու ՍՊԸ
Կառավարությունն այսօր ի թիվս 36 չզեկուցվող հարցերի որոշեց «Ինտերակտիվ սմարթ տեխնոլոջի ֆեզ» և  «Արտեկ փովեր սիստեմս»...
Աղբյուր` Panorama.am
14:24
Վենետիկը, Սթոունհենջը և Աշուրը կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության՝ վտանգի տակ հայտնված օբյեկտների ցուցակում
Վերջնական որոշումը կկայացվի 2022 թվականին կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 45-րդ ամենամյա համաժողովում:
Աղբյուր` Panorama.am
13:37
Ուկրաինան Ֆիլիպ Կիրկորովին ճանաչել է որպես ազգային անվտանգության սպառնալիք
Ռուսաստանցի էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ներառվել է Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:28
Ադրբեջանի զիված ուժերը Գեղարքունիքում մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների նկատմամբ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքում մահվան սպառնալիքներ են...
Աղբյուր` Panorama.am
13:26
Որոշ իմքայլականների՝ եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու մասին սպառնալիքներից հոգևոր դասը չի երկնչում. Վրթանես քահանա Բաղալյան
«Պետական բոլոր համակարգերի կառավարումը ձախողած ապազգայինները ջանադրաբար փորձում են եկեղեցու բնականոն կյանքն էլ խաթարել, բայց չեն հաջողելու»։
Աղբյուր` Panorama.am
13:16
«Էրդողանիզմի» 3 կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի
Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության»...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ինչո՞ւ է կարևոր, որ ընդդիմությունը մանդատաները վերցնի. Բացատրում է իրավաբանը
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու առաջադրված էր «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
13:02
ԵՄ գագաթնաժողով. Վճարել Թուրքիային՝ միգրանտներին պահելու համար
ԵՄ գագաթնաժողովը, որը մեկնարկում է այսօր, առաջին հերթին նվիրված է միգրացիայի խնդրին: Ակնհայտ է, որ ղեկավարները կհամաձայնվեն շարունակել վճարել...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ջոզեֆ Բորելը կհանդիպի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:49
Գեղամ Նազարյան. Մենք ընտրեցինք պարտությունը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի քաղաքագետ Գեղամ Նազարյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Նիկոլն ...
Աղբյուր` Panorama.am
12:46
180 օրը 545 օրով փոխելու տեխնիկական որոշումը կառավարության նիստում զեկուցվող էր, որպեսզի հնչեցվի 3 տարի տևող ներդրումային ծրագրի մասին
«Ըստ էության առաջարկը հետևյալն է՝ ֆինանսավարման ամփոփման վերջնաժամկետի սահմանման մեջ «180 օր անց» բառերը փոխարինել «545...
Աղբյուր` Panorama.am
12:42
Իրանում տեղայնացվել է կորոնավիրուսի պատվաստանյութի զանգվածային արտադրության տեխնոլոգիան
Իրանում տեղայնացվել է կորոնավիրուսի պատվաստանյութի զանգվածային արտադրության տեխնոլոգիան: Այս մասին տեղեկացնում է Իմամ Խոմեյնու հրամանների...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ժամը 17։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
«Հայաստան» դաշինքը դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում:
Աղբյուր` Panorama.am
12:34
Ամատունի Վիրաբյան. Իրենց սրտի ուզած տնօրենը չէի
Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի համար սպասելի էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որի համաձայն մերժվել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Բունդեսթագի անդամը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները
Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, ԵՄ առաջնորդների առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
12:28
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի...
Աղբյուր` Panorama.am
12:11
Ռուսաստանն, առանց չափազանցության, առանցքային դեր խաղաց Լեռնային Ղարաբաղում արյունահեղությանը վերջ դնելու հարցում․ Լավրով
Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունենում միջազգային անվտանգության ամրապնդման գործում։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
12:07
Մարուքյան. Պաշտոն չեմ ակնկալում
««Լուսավոր Հայաստանին» տրված ցանկացած ձայնի,  քվեի տիրոջը չենք փոշմանացնելու»,- լրագրողների հետ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
12:03
6 ամսում Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 %-ով. Վահան Քերոբյան
«Նախորդ 6 ամսում Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 %-ով և կտրուկ փոխվել ե ներմուծվող ապրանքների կազմը կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կառավարության այսօրվա հայտարարարծ ռեկորդային 635 հազար նոր աշխատատեղերն իրականում նոր չեն
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ  մայիս ամսվա տվյալներով հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}