Հասարակություն 18:06 21/11/2019 Հայաստան

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում բացվել է տարածաշրջանում եզակի «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը»

Նոյեմբերի 19-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունում իր դռներն է բացել տարածաշրջանում եզակի և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը»։ Այստեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալ ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, տեսնել շշալցման հոսքագծերը, արտադրանքների պատրաստման գործընթացները և, իհարկե, վայելել իրենց սիրելի ըմպելիքները։ Ավելին, այցելուները կծանոթանան սպառողին ընկերության 24/7 հայեցակարգով ներկայացվող մյուս ըմպելիքներին ևս։

Ընկերությունից հայտնում են, որ կենտրոնը կրթական հարթակ է և պատուհան դեպի աշխարհ Կոկա-Կոլայի աչքերով։ Այցելուների կենտրոնի կհյուրընկալի 12 տարին լրացած աշակերտներին, ինչպես նաև ուսանողներին։  Միևնույն ժամանակ կենտրոնը բաց է ցանկացած այցելուի համար, որը հետաքրքրված է ընկերության պատմությամբ, պատասխանատու բիզնես գործունեությամբ, ռազմավարությամբ և նորարարական տեխնոլոգիաներով հագեցած արտադրական գործընթացներով։

«Հայաստանում մենք արտադրում ենք աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքն արդեն 23 տարի:  Մենք շատ ուրախ ենք, որ մեր գործունեությամբ և համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերով շարունակ նպաստում ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միևնույն ժամանակ անչափ հպարտ, որ այս ամենի արդյունքն   իր արտացոլանքն  է գտել  մեր նորաբաց այցելուների կենտրոնում։  Մենք հանձնառու ենք, առաջ գնալով, շարունակել ներդրում կատարել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Այցելուների կենտրոնի հայեցակարգը մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրներում արդեն իսկ գործող այցելուների կենտրոնների փորձը, ինչպես նաև Հայաստանում ընկերության գործունեության առանձնահատկությունները», - ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Ուկրանիա, Մոլդովա և Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Սպանոդիսը։

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ընկերության միջև համագործակցությունը ջրային ոլորտի ծրագրերում տարիների պատմություն ունի։ Համատեղ աշխատանքի շնորհիվ  մենք կիրառել ենք նոր մոտեցումներ ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն և օգտագործմանը՝ նպաստելով վարքագծի փոփոխությանը։ Մենք հպարտ ենք, որ շնորհիվ Կոկա-Կոլայի հետ մեր համագործակցության, Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն ոռոգման նպատակով օգտագործել  մոտակա ձկնաբուծարաններ հետադարձ ջրերը։ Ակնհայտ է, որ այս նորարարական մոտեցման շնորհիվ ավելանում է ոչ միայն գյուղացիների կողմից օգտագործվող ոռոգման ջրի ծավալը, այլև ավելի արդյունավետ է դառնում ձկնաբուծարանների ջրի օգտագործումը։ Այս տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրաէներգիա խնայել և նվազեցնել  հողի քայքայումը։ Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում, մենք համատեղ իրականացրել ենք մեկ այլ ծրագիր՝ «Ջուրը կյանք է․ ամեն կաթիլը թանկ է» խորագրով, որը միտված է նպաստելու համայնքների և արդյունաբերությունների կողմից օգտագործվող և կառավարվող ջրային ռեսուրսների վերաբերյալ մարդկանց վարքագծի փոփոխությանը», - իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեբորա Գրեյզերը։

«Ուրախ եմ, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» արդեն 23 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանում է  և զարգանալուց զատ՝ շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝  իրականացնելով բազմաթիվ ծրագրեր: Մենք առանձնակի կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ ուժերով իրականացնել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ուզում եմ ընդգծել, որ կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք ունի բիզնես համայնքի նկատմամբ և շարունակաբար գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում`  ստեղծելով նոր հնարավորություններ, ապահովելով կապիտալի և սեփականության անվտանգությունը, իրականացնելով հարկային բալանսավորված քաղաքականություն», - նշել է  ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Կոկա-Կոլա Այցելուների կենտրոնը բաց է երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 10:00-15:00: Մարդիկ կարող են նախապես ամրագրել այցը http://happyvisit.am/ կայքի միջոցով։ Այցելություններն անվճար են և իրականացվում են հայերեն և անգլերեն լեզուներով։

Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Գործունեության երկու տասնամյակների ընթացքում ընկերությունը հասցրել է իրականացնել և աջակցել տասնյակ նախաձեռնությունների, մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման, թափոնների արդյունավետ կառավարման և երիտասարդության զարգացման ոլորտներում՝ նպաստելով համայնքների բարեկեցությանը և զարգացմանը։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}