Դիվանագիտական դպրոցի սաներն Արցախում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը, ողջունելով երիտասաարդ դիվանագետներին, կարեւորել է նրանց այցելությունն Արցախ եւ գոհունակությամբ նշել, որ նման հետաքրքիր ու պահանջված հանդիպումները կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանն արծարծվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: