Եգիպտացին վերամշակվող նյութերից կառուցել է իր երազանքի տունը
Կահիրեի բնակիչ Թայմուր ալ-Հադիդիին կառուցել է իր երազանքների տունը՝ հնարավորինս օգտագործելով նաև էկոլոգիական տների գաղափարը: Այս մասին գրում է euronews-ը։
Երկհարկանի տան կառուցան համար օգտագործվել են գտած բետոնե բլոկներ, կարմիր աղյուսներ, ապակե շշեր, մեքենայի անվադողեր: Ծրագիրն իրականացնելու համար պահանջվել է մի քանի տարի:
Հադիդին փորձ չուներ բնակելի շենքերի կառուցման ոլորտում, ուստի ստիպված է եղել վարձել մի ամբողջ թիմ ՝ էլեկտրիկ, հյուսն, նկարիչ՝ իր նպատակի իրականացման համար։
Նյութերը եղել են գրեթե անվճար, իսկ մասնագետների աշխատանքի համար վճարվել է մոտ 124 հազար դոլար: Հադիդը հույս ունի, որ երիտասարդ եգիպտացիները, որոնք փորձում են գտնել համապատասխան բնակարան, կհետևեն իր փորձին։