Հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Թագուհի Ստեփանյան
«Երևանի «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան տանիքում բռնկված հրդեհի հետևանքով կանչեր չեն եղել, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում մեքենա կա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: