Մշակույթ 12:00 21/11/2019 Հայաստան

Հայ կին ռեժիսորներն ավելի շատ նախընտրում են խոսել ընդհանուր խնդիրների մասին

Երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնը համագործակցում է տարբեր երկրների փառատոների հետ, միաժամանակ փորձում ընդլայնել  համագործակցության աշխարհագրական քարտեզը: Panorama.am-ի հետ զրույցում «Կին» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Օհանյանն ասաց, որ համագործակցում են կանադական «Կանացի հայացք» փառատոնի հետ, երրորդ տարին է փառատոնի տնօրենը գալիս է Հայաստան, ներկայացնում կանդական ֆիլմերի ծրագիրը:

«Մենք ցանկանում ենք շարունակել այդ ավանդույթը: Իրենք էլ իրենց հերթին իրենց փառատոնում ներկայացնում են մեր հայ կինոռեժիսորների ֆիլմերը: Այս գարնանն էլ պետք է ցուցադրեն»,- ասաց նա:

«Կին» միջազգային 16-րդ փառատոնը կայացել է նոյեմբերի 11-15-ը: Այս տարի կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել է 13 երկրից ընտրված 65 ֆիլմ, որոնք ընդգրկվել էին փառատոնի ծրագրերում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, հյուրերի, Բրիտանական խորհրդի «Իրականությունից կնոժապավեն» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի, Կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիմերի: «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Սոֆի Մարթինի (Ֆրանսիա) «Ցատկը», հատուկ մրցանակի է արժանացել ռեժիսոր  Ռոզելլա Բերգոյի (Իտալիա) «Ֆլորինդո և Կարլոտտա» ֆիլմը, տրվել են նաև դիպլոմներ:

Մ. Օհանյանի խոսքով, կարող է «Կին» փառատոնը շատ հայտնի չէ հասարակության շրջանում, բայց ունի իր հանդիսատեսը, որը տարեցտարի ավելանում  է:

«Այս տարի ցուցադրել ենք հայտնի ռեժիսորների ֆիլմեր, որոնք դեռ միայն մեր փառատոնում են ներկայացվել: Հաճախ մրցութային ծրագրում  կարող է չլինեն շատ հայտնի անուններ, բայց լինեն շատ լավ ֆիլմեր: Ռեժիսորներ են, որոնք ստեղծագործում են, դեռ չեն հասել իրենց մեծ համբավին, բայց ճանապարհին են ու շատ հավանական է, որ 5-10 տարի հետո շատ հայտնի դառնան, ու մենք ասենք՝ մեզ մոտ վաղուց են ցուցադրվել նրանց ֆիլմերն ու մրցանակի արժանացել»,- ասաց նա:

Մ. Օհանյանը նշեց, որ այս տարվա գարնանը փառատոնի շրջանակում կազմակերպել էին սցենարիստների դասընթացներ, որի նպատակն էր վերհիշել մոռացված հայ կինոարվեստագետներին:

«Գերմանացի սցենարիստ էր եկել, անցկացրեց դասընթացներ, մասնակցում  էին ռեժիսորներ, սցենարիստներ, արվեստաբաններ: Նրանք սովորեցին ու պատրաստեցին սցենարներ: Փառատոնի փակման ժամանակ Գյոթե ինստիտուտի տնօրեն Նաթիա Միքելաձեն հայտարարեց հաղթողների անունները, որոնց հետ հետագայում աշխատանք է տարվելու, որպեսզի ֆինանսավորվեն այդ ֆիլմերն, ու մենք ունենանք կինոալմանախ հայ կին արվեստագետների մասին, որոնք, իրոք,  պատմականորեն շատ են, բայց քչերին է հայտնի նրանց անունները: Կարևոր է, որպեսզի մենք չմոռանանք այդ կանանց, որոնք հերոսական կյանք են ունեցել, բոլոր դժվարությունների հետ մեկտեղ կարողացել են ստեղծագործել, դեր խաղալ մեր մշակույթի մեջ»,- ասաց փառատոնի տնօրենը:

Ինչ վերաբերում է հայ կին ռեժիսորներին, Մարիամ Օհանյանն ասաց, որ շատ լուրջ զարգացում է տեղի ունենում, տարեցտարի ոչ միայն ավելանում են, նաև նրանց ֆիլմերի որակն է բարձրանում:

«Բավականին ակտիվ են, նույնիսկ կարողանում ենք ավելի խիստ ընտրություն անենք: Լուրջ փոփոխություններ կան»,- նշեց նա:

Նրա խոսքով, հայ կին ռեժիսորները, որպես օրենք, իրենց ֆիլմերում շատ չեն անդրադառնում կանանց խնդիրներին, ավելի շատ նախընտրում են խոսել ընդհանուր, սոցիալական խնդիրների մասին: Նրանք ավելի շատ ստեղծում են վավերագրական ֆիլմեր, քան խաղարկային, որովհետև ֆինանսական առումով ավելի հեշտ է նկարելը:

«Հայաստանում առկա բոլոր հարցերը, խնդիրներն իրենց հուզում են, իրենք ավելի գլոբալ են նայում այդ խնդիրներին:  Սպասում եմ, թե երբ կլինեն հեղինակային ֆիլմեր: Ընթացք է, ամեն մեկն ինչ-որ ձևով զարգանում է, աճում է»,- ասաց Մարիամ Օհանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Իմ կարծիքով, Փաշինյանն անկեղծ սիրում է ադրբեջանցիներին. ավելի շատ՝ քան հայերին. Արամ Պետրոսյան
«Ոսկեպարում է գտնվում հայկական եկեղեցի, որը 7-րդ դարի կոթող է: 7-րդ դարում այս տարածաշրջանում թուրքական ներկայություն չի եղել, դրանից...
Աղբյուր` Panorama.am
23:09
Քաղաքացին հարցնում է ԱՆ-ին՝ ով պետք է այս դեղի դեղատոմսը գրի
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը գրում է. «ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
22:49
Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:...
Աղբյուր` Panorama.am
22:30
Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
22:12
«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:20
ԱՄՆ-ը հրաժարվել է շնորհավորել Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ-ը մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են․ «Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում,...
Աղբյուր` Panorama.am
20:22
Միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Սերբիայում կայացած բռնցքամարտի  Ա կարգի միջազգային մրցաշարից հայ...
Աղբյուր` Panorama.am
20:08
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝  նա կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱՄՆ-ը հայտնել է Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցը քննարկելու ցանկության մասին
Միացյալ Նահանգները հենց հիմա ցանկանում է առանց նախապայմանների երկկողմ քննարկումների մեջ մտնել Չինաստանի և Ռուսաստանի հետ սպառազինությունների...
Աղբյուր` Panorama.am
19:18
Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամի» իր ալիքում գրում է․ «Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգի․ Կատարվածը «Հայերի երկրորդ ցեղասպանություն» է
 Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․ «Սկսած մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը, ինչի մասին գրում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:25
Մարտի 22-26-ը տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի նկարների ցուցահանդեսը
Մարտի 22-ին ժամը 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա  բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Այդ դեպքում ուր է՞ գնում Հայաստանը․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջին օրերին հիմնական քննարկումներն ու կոշտ բանավեճերն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են
Մարտի 16-ին՝ ժամը 19։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գործող ԱԳԼՃ կայանում «Պեժո» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Չլինի այնպես, որ օրենքը դառնա մահակ որոշ կառույցների համար, որ տառակերություն անեն. Վահե Ղազարյան
«Գյուղացու վճարը պետք է անմիջապես վճարվի, կամ հնարավորինս շուտ։ Այստեղ խնդիր է, թե ինչպես են իրականացվում վարչարարությունը, որովհետև...
Աղբյուր` Panorama.am
17:40
Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում նույն քաղաքի բնակչի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Երևանի այսօրվա կառուցապատումը հայրենադավություն է. Հաղթանակ Շահումյան
Հայաստանում «Ակադեմիական քաղաքի» գաղափարը դրվել է դեռևս 80-ական թվականների սկզբին. Երևանից դեպի Աբովյան տանող ճանապարհի  ձախ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Մարտի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Գավառի,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գյուղմթերք մթերելու դիմաց վճարը 30 օր ուշացնելու դեպքում վարչական տույժ է նախատեսվում
«Էական փոփոխություններ են նախատեսվում գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման և իրացման մասով, որոնց նպատական է հավասարակշռել պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
16:56
Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր
«Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն մեր տեղեկություններով՝ այցի նպատակը հենց գործողություններն արագացնելն է եղել»:
Աղբյուր` Panorama.am
16:48
Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. Քաղաքագետ
«Սահմանամերձ գյուղում էդպիսի խոսակցություն կարող էր ունենալ միայն թշնամին»։
Աղբյուր` Panorama.am
16:41
Դավիթ Անանյանի հիշեցումը. Դուք չեք կարող բանակցել նրանց հետ, ովքեր եկել են ձեզ սպանելու
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Հայտնի պետական գործիչ և Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրի հետևյալ հայտնի խոսքերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան
12:15 18/03/2024

Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}