Մեդվեդևը հանդիպում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում կունենա Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հայտնում է Ռուսաստանի կառավարության կայքը:
Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Մեդվեդևն ու Ալիևան քննարկելու են տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերը:
Նշվում է, որ Դմիտրի Մեդվեդևը, լինելով Ռուսաստանի նախագահ, այցելել էր Ադրբեջան 2010թ․-ի սեպտեմբերի սկզբին՝ պաշտոնական այցով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին