Հանրային պարտավորություններից հեռացված Բրիտանիայի արքայազն Էնդրուն ու «բռնապետ» Ալիևը
Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի միջնակ որդին՝ արքայազն Էնդրյուն, հայտարարել է, որ դադարեցնում է կատարել թագավորական ընտանիքի անդամի հանրային պարտականությունները, և որ մայրը համաձայնություն է տվել դրան։
Սա հայտնի դարձավ նախօրեի երեկոյան՝ Էնդրույի BBC-ի հարցազրույցից մի քանի օր անց, որում նա հիշատակում էր ամերիկացի ֆինանսիստ Ջոֆրի Էփշտեյնի հետ բարեկամության մասին։ Էփշտեյնը ինքնասպանություն գործեց բանտում, երբ սպասում էր դատաքննությանը՝ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու մեղադրանքով:
Արքայազնը ծանոթացել էր Էփշտեյնի հետ ավելի քան 20 տարի առաջ: BBC-ին տված հարցազրույցում նա իրենց հարաբերություններն անվանել է «օգտակար», իսկ հարցին, թե ցավում է, որ կապ է ունեցել Էփշտեյնի հետ, Էնդրյուն բացասական էր պատասխանել։
Նշվում է, որ Էփշտեյնի գործի հետ կապված, ենթադրյալ տուժածներից մեկը վկայություն տալիս ասել է, որ ֆինանսիստը իրեն, այդ ժամանակ երբ ինքը 17 տարեկան էր, ստիպել է սեռական հարաբերություն ունենալ արքայազնի հետ: Դատարանը, սակայն, այս հայտարարությունները համարել էր գործի հետ կապ չունեցող։ Բուքինգհեմյան պալատը մերժեց այդ պնդումները:
Daily Mail-ն այսօր հրապարակել է արքայազնի տարբեր տարիների նկարներ ու գրել, որոնք «ապացուցում են, որ Էնդրյուն երբեք հեռու չի եղել ճգնաժամերից»։
Նկարներից մեկում էլ արքայազն Էնդրյուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ է։ Այս նկարը կայքը նկարագրել է․ «Առևտուր բռնապետների հետ․ Էնդրյուն ստիպված եղավ հրաժարվել Մեծ Բրիտանիայի առևտրի դեսպանի պաշտոնից՝ Ադրբեջանի բռնապետ (despot) նախագահ Իլհամ Ալիևի հետ կապերի պատճառով»: Նկարն արված է 2011թ․-ին Բաքվում։
Հրապարակվել են արքայազնի նկարները տարբեր մոդելների, պոռնոաստղերի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց