Քաղաքական 20:17 22/11/2019 Հայաստան

«Հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր նախադրյալները»

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։

Հանդիպումից հետո Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր՝ «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959 թվականի ապրիլի 20-ի  եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։

Երկու երկրների վարչապետների ներկայությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո դի Ստեֆանոն փոխանակվել են փաստաթղթերով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը:

Հաջորդիվ երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ նշել է.

«Մեծարգո վարչապետ Կոնտե,
զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
տիկնայք և պարոնայք,

ուրախ եմ առաջին անգամ պաշտոնական այցով գտնվել Իտալիայում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ պարոն Ջուզեպպե Կոնտեին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Վարչապետ Կոնտեի հետ քիչ առաջ ունեցանք բովանդակալից  և արդյունավետ բանակցություններ, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց զարգացումը խթանելու փոխադարձ պատրաստակամությունը։

Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումը բերելով ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործին։

Մեր բանակցություններում զգալի չափաբաժին հատկացրեցինք առևտրատնտեսական հարաբերություններին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի այս բնագավառում շոշափելի դինամիկա է արձանագրվել: Արձանագրեցի, որ այս պահի դրությամբ Իտալիան մեր երկրորդ առևտրատնտեսական գործընկերն է Եվրամիությունում:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ հայ-իտալական  առևտրատնտեսական հարաբերությունները նոր բովանդակությամբ հագեցնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը պարարտ հող են ստեղծում ներդրումների ներգրավման համար։

Գործընկերոջս տեղեկացրեցի երեկ Իտալիայի ֆինանսական և արդյունաբերական կենտրոնում՝ Միլանում անցկացված հայ-իտալական բիզնես ֆորումի մասին:

Երկուստեք բարձր գնահատեցինք հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացնել Երևանում:

Անդրադարձանք զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: Կարևորեցինք 2020 թ. հունվարից «Ryanair» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Միլան-Երևան ուղիղ չվերթների իրականացումը, որը մեծապես կնպաստի զբոսաշրջության և գործարար կապերի ակտիվացմանը։  

Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը: Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որն ավելի հաղորդակից կդարձնի մեզ իտալական մշակույթը, պատմությունը և մտածողությունը մեր ժողովրդի շրջանում տարածելու հարցում: 

Բարձր գնահատեցի Իտալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացում։ 

Գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:  Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։

Անդրադարձանք Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո իրականացվող Հայաստանի խաղաղապահ առաքելությանը, ինչը մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր օրինակ է:

Մտքեր փոխանակեցինք սիրիական ճգնաժամի շուրջ, մտահոգություն հայտնեցինք Թուրքիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևելյան շրջաններ ներխուժելու վերաբերյալ: 

Համոզված եմ, որ այսօրվա մեր արդյունավետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի մեր երկրների համագործակցությանը, և մեր օրակարգը կհամալրվի բազմաբովանդակ նախաձեռնություններով:

Կարող եմ արձանագրել, որ այսօրվա հանդիպման արդյունքնեորվ մեր երկրների միջև առկա բավական դրական մթնոլորտը կդառնա շատ ավելի դրական, և կարծում եմ՝ մեր հանդիպումը մեծացրեց այն լավատեսական լիցքը, որն առկա է մեր երկրների միջև հարաբերությունների առումով»,- ասել է վարչապետը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:58
Ինչպիսին կլինի «բարեփոխված» դպրոցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր իրականացնում է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի ...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սպանության փորձ Տավուշի մարզում
34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ
Աղբյուր` Panorama.am
12:45
ՀԿ-ներն ԱՆ-ից պահանջում են շրջանառությունից հանել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագիծը
Հետհեղափոխական կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս անտեսում է փորձագետների հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը
Աղբյուր` Panorama.am
12:40
Ես հուշում եմ ձեզ գումար ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան
«Կարծում եմ, որ պետք է շեշտը դնել զինվորների նյութական ապահովության վրա»,- այս մասին այսօր խորհրդարանում նշեց ԱԺ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
12:31
Քաղաքագետ. Բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման որոշումը սպասելի էր։ Լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:14
Հանգստի արտոնյալ պայմաններ՝ զինծառայողների համար
«Նպատակ ունենք զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև կենսաթոշակի անցած անձանց հնարավորություն տալ արտոնյալ պայմաններով...
Աղբյուր` Panorama.am
12:03
Զատուլին․ Հետաքրքրված ենք, որ Հայաստանի կերպարը Ռուսաստանում և Ռուսաստանի կերպարը Հայաստանում կրի միայն դրական երանգներ
Երևանում մեկնարկեց Լազարևյան ակումբի երրորդ նիստը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի լրատվամիջոցներին, այն խնդիրներին, որ առաջանում են...
Աղբյուր` Panorama.am
11:45
Մահացել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը
60 տարեկան  մահացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը: Panorama.am-ը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վիկտոր Սողոմոնյան. Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել
«Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով այլևս ապացուցելու բան չկա»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Գարեգին Երկրորդ. Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:
Աղբյուր` Panorama.am
11:12
Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում
Հարցն ընդգրկված է դեկտեմբերի 16-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում:
Աղբյուր` Panorama.am
11:09
Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր վարչությունների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան
Քրեակատարողական հիմնարկից Իզմիրլյան ԲԿ տեղափոխված ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում։ Այսօր Լազարևյան ակումբի նիստի մեկնարկից...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մամեդյարովը վերջին բանակցայինի մասին. «Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջությամբ կապահովվի»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա: Այս մասին, ինչպես գրում է interfax-ը, հայտարարել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
10:53
ՄԱԿ-ում ՀՀ նախաձեռնությամբ աշխարհում հուլիսի 20-ը կնշվի որպես «Շախմատի համաշխարհային օր»
Հայաստանի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախօրեին ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» վերտառությամբ բանաձևը` միաձայն, 52...
Աղբյուր` Panorama.am
10:41
Հայաստանի լավագույն PR մասնագետները կպարգևատրվեն չորրորդ անգամ
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանում Beeline-ի աջակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
10:36
Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար
Հայտնի թուրք ցեղասպանագետ, պատմաբան Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման որոշումը գնահատել է ...
Աղբյուր` Panorama.am
10:26
Արամ Սարգսյան. Եղբայրս՝ Վազգենը կասեր. «Մտածեք էս երկրի մասին»
Երկիրը պետք է հեռանկար ու երազանք ունենա
Աղբյուր` Panorama.am
10:18
Սուրեն Սարգսյան. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանն ու հայկական կողմի հետագա քայլերին։...
Աղբյուր` Panorama.am
10:09
Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական բեմադրություն»
Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։  Թուրք բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վերջապես Բորիս Ջոնսոնի քաղաքականությունն ավելի հայտնի կդառնա, քան նրա մազերը
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
09:48
Արամ Առաջին. Ողջունում ենք այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս  Արամ Առաջինը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:42
Բրիտանիայում կառավարող պահպանողականները ստանում են բացարձակ մեծամասնություն
Միացյալ Թագավորության իշխող պահպանողական կուսակցությունը վստահորեն հաղթում է դեկտեմբերի 12-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում:...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Լավատեսությունը նվազել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կատարած սոցիոլոգիական հարցումների հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Իրատես». Դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է
«Իրատես» թերթը գրում է. «Քոչարյանի գործով վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». «Երբեք թույլ չեմ տա, որ արտաքին օրակարգեր սպասարկող անձիք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Օրենքում փոփոխության իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ու վերահսկի ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը
Հրապարակ» թերթը գրում է. ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ «Իմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}