Սուխումիում կրակոցներից հետո վրաց-աբխազական սահմանին հսկողությունն ուժեղացվել է
Վրաց-աբխազական սահմանին հսկողությունն ուժեղացվել է, որոնվում են հանցագործները, որոնք երեկ Սուխումիում կրակոցներ են արձակել: Այս մասին Ռիա նովոստիին հայտնել է հատուկ ծառայություններում աղբյուրը:
Հիշենենք, որ նախօրեին անհայտ անձիք դիմակներով Սուխումիի կենտրոնում «Սան-Ռեմո» ռեստորանի մոտ կրակոցներ են արձակել, երկու մարդ զոհվել է, չորսը տուժել:
«Միջոցառումներ են ձեռնարկվել հանցագործների հնարավոր ելքը կանխելու համար: Վրաց-աբխազական անցակետն աշխատում է, սահմանին ամեն ինչ հանգիստ է»,- ասել է աղբյուրը:
Սուխումիի դատախազությունը քրեական գործ է հարուցել Աբխազիայի մայրաքաղաքում հրաձգության դեպքով: