Հորթի գողը տվել է խոստովանական բացատրություն
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 22-ին, ժամը 17.15-ին, բաժին բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբեր ամսին Արտաշավան համայնքի արոտավայրից գողացել է 1 հորթ: Ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը, գողոնն առգրավվել է:
Պարզվել է նաև, որ տղամարդը հոկտեմբեր ամսին նույն արոտավայրից գողացել է ևս 1 հորթ։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: