Հասարակություն 09:09 25/11/2019 Հայաստան

Ասել․․․ և անել հակառակը

Դե, եթե այդքան ակտուալ են դարձել աստվածաշնչյան թեմաները, մի մեջբերում էլ մենք անենք՝  «Վարվի՛ր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեն»։
Պարզապես  ողջ հարցն այն է, որ աստվածային  ցիտումների  հաճախացմանը զուգընթաց՝ իրականում լրիվ հակառակն է կենսագործվում։ Հենց վերջերս Միլանի հայկական եկեղեցում, իր ասելով՝   Հիսուսի  նման սեր քարոզող Փաշինյան Նիկոլը սպառնաց աշխարհի սրբագույն վայրերից մեկի՝ Վատիկանի «պադվալներում պախկված հայ թալանչիներին գտնել ու վզներից բռնած Հայաստանի արդարադատության առաջ կանգնեցնել» ։ Բա՜․․․

Մենք   վաղուց ենք ապշել պետության առաջին դեմք հանդիսացող անձի անվայելուչ բառապաշարից, պահվածքից  և «սարսափազդու»  սպառնալիքներից, հիմա էլ թող դրսերում  մի քիչ կարկամեն զարմանքից․․․ ինչպես օրինակ  Փաշինյանի թիկունքին նայող Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատին։

Վատ օրինակը, այն էլ առաջին դեմքի, շատ վարակիչ է, և հայհոյախոսությունն ու անպատվելը սովորական դարձան Հայոց աշխարհում։  Բայց քանի  որ մեր հայրենիքում արդեն գրեթե բացահայտ գործում են երկակի ստանդարտները  և պատիժ կիրառվում է միայն  «թագավորին»  հակառակ տեսակետ ունեցողների  նկատմամբ, ապա վիրավորելն ու անպատվելը դարձան  միայն նիկոլասերների արտոնությունը։

Բազմաթիվ օրինակներից  անդրադառնաք մեկին։
Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը խիստ վիրավորվեց, և հապճեպ երկու երիտասարդ բանտարկվեցին՝  սոսկ վարչապետի  «վնգստացող դատավորների» մասին վիրավորական արտահայտությունը կրկնելու համար։ Նաև տիկին դատավորն այնքան նեղսրտեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի՝ լրագրողների ներկայությամբ իր կատուներին հիշատակելու փաստից, որ փաստաբանի նկատմամբ Փաստաբանական պալատը կարգապահական վարույթ հարուցեց։

Երկու հարց․
Եթե դատավորն այդքան նրբազգաց է, ինչպե՞ս է կարողանում ինքնաբացարկի չգնալ, երբ դատավարության մի կողմը բացահայտորեն իրեն  չի  վստահում՝  ներկայացնելով ակնհայտ կողմնակալության փաստեր։  Սա վիրավորական չէ՞։

Կամ ինչո՞ւ  է նիստերի ժամանակ դատավորն աչք ու ականջ փակում հատկապես Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող բացահայտ վիրավորանքների դեպքում, երբ ի պաշտոնե պարտավոր է կարգի հրավիրել անտեղի խոսողներին, լինի դատավարության մասնակից, թե դահլիճից որակումներ տվող։ Թե՞ գործում է իր աչքի գերանը չնկատելու, ուրիշի աչքի փուշը տեսնելու սկզբունքը։

Իրավաբանական կրթություն պետք չէ՝ հասկանալու համար, որ  Աննա  Դանիբեկյանն այն դատավորը չէ, ով իր կոմպետենտությամբ և քաղաքացիական դիրքորոշմամբ ունակ է արդարադատություն իրականցնել այս քաղաքական գործում։  Բայց փաստորեն այնքան ռիսկ էլ չունի, որ ինքնաբացարկ հայտնի․․․ և նիստ է նշանակում շաբաթը մեկ անգամ՝ ՄԻԵԴ-ից կամ չգիտես որտեղից փրկօղակների  սպասելով։ Իսկ ձգձգումների մեղավոր՝  տուժողների վայ պաշտպանների և  մեղադրողների թեթև ձեռքով,   հայտարարվում են փաստաբանները, ովքեր իրենց իրավունքների շրջանակում ներկայացնում են անհրաժեշտ միջնորդություններ։

Ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը լքեց նիստերի դահլիճը՝ լրագրողներին ասելով, որ  այլևս չի կարող ներկա լինել այս կրկեսին: Իսկ ի՞նչ անեն հայ փաստաբանները, որ արդեն 18 ամիս կռիվ են տալիս անարդարությունների դեմ։ Դեռ մի բան էլ  իրավունք չունեն վրդովմունք արտահայտել  իրենց հայտարարություններն անտեսող դատավորի գործողությունների  դեմ։

Դատավարության պայմանները, մեղմ ասած,  անհավասար են․ մի կողմին տրված է ամենաթողություն, մյուս կողմին՝ պարզապես ներկա լինելու իրավունք։ Դատավորն էլ առաջին թիմից է։ Եվ այս տիկինը վիրավորվում է այն դեպքում, երբ հենց իր վարած նիստերն են անարգանք արդարադատությանն ու դատական համակարգին։ Այն աստիճան, որ  արդեն ողջ գիտակից հանրությունն է պահանջում դատավոր Դանիբեկյանի ինքնաբացարկը։

Երկրոդ դիտակումը վերաբերում է փաստաբան Ռուբեն Սահակյանին՝ ՀՀ  վաստակավոր իրավաբանի, ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահին,  ով մեծ ներդրում ունի մեր երկրում փաստաբանական դպրոցի կայացման գործում։ Նա իր փաստաբանական գործունեության լիցենզիան ստացել է 1985 թվականին, երբ այսօրվա իշխանավորների մի մասը դեռ ծնված էլ չէին։ Շատերն էլ երևի մանկապարտեզ-դպրոց էին հաճախում, երբ Ռուբեն Սահակյանը հենց Սումգայիթում մասնակցում էր սումգայիթյան դեպքերի դատավարությանը որպես սպանված երկու հայ եղբայրների ներկայացուցիչ։ Բարձր պրոֆեսիոնալիզմով և մարդկային հրաշալի  հատկանիշներով աչքի ընկնող Ռուբեն Արամիչին մշտապես  մեծ  ակնածանքով են  վերաբերվել անգամ մեղադրող կողմերն ու դատավորները, ինչին ականատես ենք եղել անցած 30 տարիների  ընթացքում։

Իսկ այսօր դատարանի դահլիճում, կոպեկի արժեք չունեցող ինչ-որ մարդիկ  կարող են վիրավորական արտահայտություններ նետել  Ռուբեն Սահակյանի հասցեին։ Այդ ինչ-որ մեկերն իրենց  պուճուր կյանքի տեսադաշտից  կարող են և չիմանալ, թե ով է  Ռուբեն Սահակյանը, սակայն անհավատալի է, որ նիստը վարող դատավորը չիմանա նրա անցած ուղին։  Անշուշտ գիտի։ Պարզապես սա տեղավորվում է արժանավորներին վարկաբեկելու պետականորեն որդեգրած  գործեալոճի մեջ։

Այս գործում ամբաստանյալի կարգավիճակում հայտնվածների՝  Հայրենիքի ազատագրման ու շենացման գործում անվիճարկելի  վաստակ ունեցող ԼՂՀ և ՀՀ էքս նախագահի ու  հերոս գեներալների պես՝  նրանց շահերի պաշտպանները ևս դիտվում են որպես գործող վարչախմբի հակոտնյաներ, հետևապես և նրանց կարելի անպատիժ վիրավորել։

Մի՛ արեք։  Վաղը-մյուս օրն, անկասկած, կփոխվի իրադրությունը Հայաստանում և բումերանգը հետ կգա։ Ոչինչ չի մոռացվելու, այնպես որ  մի՛ վարվեք դիմացինի հետ այնպես, ինչպես որ չեք ցանկանա վաղը ձեզ հետ վարվեն։

 Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}