Տիգրան Աթանեսյան. Քաղաքական մարմնավաճառություն է
«Դատախազությունը կառավարության բաղկացուցիչ մասն է» հայտարարությունը փաստաբան Տիգրան Աթանեսյանը համարում է իրավունքից չհասկացող մարդու անմիտ հայտարարություն, որի նպատակը միգուցե պահի տակ սենսացիա ստեղծելն է։
«Դա անմիտ, չմտածված հայտարարություն է, որը որևէ կապ չունի իրավունքի հետ»,-ասաց փաստաբանը Panorama.am-ի հետ զրույցում։
Ինչ վերաբերում է հարցին, թե՞ հնարավոր է քաղաքական իշխանության փոփոխության հետևանքով առաջնահերթություններ փոխվեն ու դա էլ հանգեցնի դատախազության դիրքորոշման փոփոխությանը, ապա փաստաբանն ընդգծեց. «Դա կոչվում է քաղաքական մարմնավաճառություն։ Իհարկե, չի կարող նման բան լինել։ Իրավունքը մեկն է՝ անկախ քաղաքական, այժմյան նպաըակներից։ Իրավունքը մեկն է, և եթե այդպես չէ, ապա պարզապես այդ երևույթը անվանվում է քաղաքական մարմնավաճառություն։ Կոնկրետ ես ոչ մեկին ի նկատի չունեմ, ես երևույթի մասին եմ խոսում»։
Հիշեցնենք, որ նման պնդումներ կատարել էր մարտի մեկի գործով տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը երեկվա նիստում։ Աթանեսյանն ասաց, չի ցանկանում մեկնաբանել Տիգրան Եգորյանի «փայլուն» միտքը, համարում է, որ դա մեծ պատիվ կլինի նրա համար։
Ի դեպ, քրեական գործերով հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը ևս չցանկացավ կարծիք հայտնել հնչած հայտարարության մասին. «Ոչ մի կերպ այդ մտքի հետ չեմ կարող համակերպվել»։
Ի դեպ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը հենց այդ մարմնի ապաքաղաքականացվածության մասին է։
Այն մասնավորապես սահմանում է.
«Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»։
Մինչդեռ Տիգրան Եգորյանի հայտարարությունը պնդում էր հակառակի մասին, ինչին ի դեպ ներկա դատախազները չառարկեցին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան