ԱՄՆ պետդեպարտամենտը Լիբիայում հայտնաբերել է «Ռուսաստանի ռազմական միջամտություն»
Ռուսաստանից «ռազմական միջամտությունը» խարխլում է Լիբիայում կայունությունը, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Միջին Արևելքի հարցերով օգնական Դևիդ Շենքերը:
Շենքերն ասել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս «Լիբիայի ժողովրդի համար խաղաղ և բարգավաճ ապագայի» օգտին, բայց որոշ «արտաքին ուժեր» այս երկրում թեժացնում են բռնությունները: Որպես այդպիսի «արտաքին ուժերի» օրինակ դիվանագետը բերել է Ռուսաստանին: Այս մասին գրում է «Ռեգնում»-ը։
«Մասնավորապես, Ռուսաստանի ռազմական միջամտությունը սպառնում է խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը», - ասում է Շենքերը:
Նա շեշտել է, որ ենթադրաբար Լիբիայում կան ինչպես ռուսական բանակի կանոնավոր զորքեր, այնպես էլ վարձկաններ: Ըստ Պետդեպարտամենտի, նրանք աջակցում են Լիբիայի ազգային բանակին ՝ մարշալ Խալիֆա Հաֆթարին: