Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը:Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Հանձնաժողովը լսել է Հանրային ծառայությունները և մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:
Խորհրդարանի հանձնաժողովային քննարկումից հետո նախատեսվում 2020թ-ի տարեկան գործունեության ծրագիրը ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում: