Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ Վատիկանում կոռուպցիա կա
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին խոստովանել է, որ Վատիկանում ֆինանսական կոռուպցիա կա՝ այն որակելով որպես «սկանդալ»: Հռոմի պապի կողմից սա նման առաջին խոստովանությունն է։
«Կոռուպցիան կա, դա պարզ է: Հարցաքննություններով մենք կտեսնենք` նրանք մեղավոր են, թե ոչ: Դա տգեղ բան է, հաճելի չէ, որ դա տեղի է ունենում Վատիկանում», - ասել է Ֆրանցիսկոսը՝ Ճապոնիայից ինքնաթիռով վերադարձի ճանապարհին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Հռոմի պապը լրագրողներին ասել է, որ Վատիկանում հետաքննություն է անցկացնում՝ պարզելու Հռոմի պապի բարեգործական հիմնադրամի ծախսերը, որը շքեղ սեփականություն է գնել Լոնդոնի կենտրոնում։ Հռոմի պապը նախկինում ասել էր, որ նման գնումը պարտադիր չէ և բարեգործական միջոցների չարաշահում է։
Ֆրանցիսկոս պապը նշել է նաև, որ սա առաջին անգամ է, որ «կեղտը» բացահայտվել է Վատիկանի ներսից, այլ ոչ թե դրսից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց