Հայաստան է այցելել Լեհաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր: ԼՀ ՊՆ պատվիրակությունը հետևել է ռազմական ոստիկանների ցուցադրական պարապմունքներին:
Պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: