Հասարակություն 14:00 28/11/2019 Հայաստան

Պզպզպզ!!!! ուշադրություն, գազ է

Հայաստանում ջեռուցման շրջանում արդեն երրորդ ընտանիքն է, որ թունավորվում է շմոլ գազից ու դեպքը հանրային հնչեղություն է ստանում։ Իրականում որքան են դրանք՝ չգիտենք։ Առաջին դեպքը, ցավոք, մահացու էր չորս երեխաների ու տատիկի համար։ Այնուհետև՝ յոթ հոգանոց, ինը հոգանոց ընտանիքներ, որոնց տեղափոխեցին հիվանդանոց։  Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն:

Պատասխանում գրել են. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մշտապես իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները անվտանգ և հուսալի գազամատակարարում ապահովելու համար:
Մասնավորապես, բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի անվտանգության ապահովման նպատակով Ընկերությունը հրապարակում է հուշաթերթեր ( «ՀՀ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերում գազասարքերի անվտանգ շահագործման հուշաթերթ») և տրամադրում բոլոր բաժանորդներին՝ գործընթացը կրկնելով առնվազն երեք տարին մեկ անգամ: Հուշաթերթում մանրամասն ներկայացված են անվտանգության կանոնները և պահանջները:

Զանգվածային լրատվամիջոցներով տարին առնվազն երկու անգամ բաժանորդներին իրազեկում է բնական գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին: 
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ պարբերական ընտրանքային ստուգայցեր է կազմակերպում և իրականացնում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական շահագործման մոնիթորինգ: 
Անվտանգության պահանջները շարադրված են նաև «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (բնակիչ))» պայմանագրում (սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 15.10.2014թ. №383Ն որոշմամբ): Բոլոր բաժանորդների մոտ առկա պայմանագրերում նշված է, որ բաժանորդը պարտավոր է.
- գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմել մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին.
- չկատարել ինքնակամ միացումներ գազամատակարարման և ներտնային գազասպառման համակարգերին.
- գազասպառման համակարգում վթարի կամ վթարային իրավիճակների, կամ անսարքության, ինչպես նաև գազի արտահոսք հայտնաբերելու դեպքերում անմիջապես ընդհատել գազի սպառումը, փակել գազասպառման համակարգի և գազօգտագործող բոլոր սարքավորումների փականները, օդափոխել շինությունը, չօգտվել բաց կրակից, չմիացնել և չանջատել էլեկտրասարքեր և այդ մասին անհապաղ հայտնել Մատակարարին.
- ապահովել այրվող գազերի ազդանշանային սարքի ամբողջականությունը, չանջատել այն էլեկտրասնուցումից, վնասվածքի դեպքում անհապաղ տեղեկացնել Մատակարարին:
Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում («Տեղեկություն բաժանորդների համար/Անվտանգություն» ենթաբաժին՝ http://armenia-am.gazprom.com/notice/security/) մանրամասն ներկայացված են գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Կայքում նաև հրապարակված են տեսահոլովակ և տեղեկատվություն բաժանորդների բնակարաններում և տներում տեղադրված անվտանգության ազդանշանային համակարգերի (անվտանգության համակարգեր) մասին: Վերը նշված տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է նաև Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում»:

Նամակը գրելիս մենք ենթադրում էինք, որ ընկերությունից կպատասխանեն, թե՝ պաշտոնական կայքէջում զգուշացում կա, որ միացրած պահեն էլեկտրոնային զգուշացնող սարքը։  Սակայն եթե դեպքերը շարունակվում են անկախ ձեր գրավոր զգուշացումից, դա նշանակում է, որ այն բավարար չէ։ Ուրեմն սոցիալական գովազդի ձեր բաժինը ճիշտ չի աշխատում։

Ավելին՝ անվտանգության ազդանշանային սարքի մասին։ Մեր աշխատողի սարքը աղմկում է աշխատանքի ընթացքում, ինչի մասին տեղեկացրել է տեղամասային տեսուչներին։ Երկու շաբաթ է, ոչ մեկը չի այցելել տուն՝ այն փոխելու։ 
Հարցրել էինք նաև՝
Ինչպիսի՞ երաշխիք, որ պզպզացող սարքը աշխատող սարք է։
Ինչպե՞ս եք ստուգում ձեր զգուշացնող սարքերի աշխատունակությունը։
Ինչո՞ւ փչացած սարքը փոխելիս դրանք չեք փոխարինում լրիվ նորերով։

Պատասխանում գրել են. «Ինչ վերաբերում է անվտանգության համակարգերի աշխատունակությանը, ստուգման եղանակներին և անսարք համակարգերի փոխանակման գործընթացին, ապա տեղեկացնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգերում տեղակայված անվտանգության ազդանշանային սարքի զգայնության շեմի ստուգումը դյուրակիր սարքի միջոցով (էտալոնային գազերի կիրառմամբ՝ CO և CH4) կատարվում է այն ժամանակ, երբ անվտանգության ազդանշանային սարքի աշխատունակությունը թեստավորման միջոցով ստուգելուց հետո թերություններ չեն հայտնաբերվում, սակայն բաժանորդը անհամաձայնություն է հայտնում և պնդում է, որ սարքը չի աշխատում (նմանատիպ անհամաձայնություններ երբևէ չեն գրանցվել): Անսարք ազդանշանային սարքերը վերանորոգման ժամանակ, լաբորատոր պայմաններում, ենթարկվում են զգայնության շեմի ստուգման էտալոնային գազերի կիրառմամբ՝  CO և CH4:
Միաժամանակ ազդանշանային սարքի և կափույրի աշխատունակության ստուգումը իրականացվում է սպասարկող փականագործի կողմից հետևյալ եղանակով՝

- գործարկվում է գազօջախի սալիկներից մեկը և սեղմվում է ազդանշանային սարքի վրա առկա TEST կոճակը, որից հետո ազդանշանային սարքի վրա վառվում են կարմիր, կանաչ և նարնջագույն լուսադիոդները, լսվում է տագնապի ազդանշան և գործարկվում է կափույրը՝ փակելով գազի մուտքը բնակարան, անջատելով գազօջախի՝ նախապես միացված այրիչին մատակարարվող գազի հոսքը:

Ազդանշանային սարքերը, որոնք ունեն անսարքություն կամ թերություն, անմիջապես փոխարինվում են փոխանակման ֆոնդից հատկացվող սարքերով, որոնք ունեն շահագործման երաշխիքային հավաստագրում լաբորատոր փորձաքննություն անցնելու արդյունքում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Այգիս չորացել է՝ պոչանքի հետևանքով, պատրաստվում եմ դիմել դատարան. Ճոճկան գյուղի բնակիչ
Հայաստանում  էկոլոգիական  իրավունքի խախտման դեպքեր  հաճախ են հանդիպում, հատկապես այն  մարզերում, որտեղ ակտիվ է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ռուսաստանում խնձորի գները բարձրացել են
Ռուսաստանում խնձորի մեծածախ գինն այս աշուն աճել է համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել են «NEO Center»...
Աղբյուր` Panorama.am
19:41
Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ ավելի երկար են ապրում գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ, հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Եղանակային վտանգի «դեղին» մակարդակ՝ Մոսկվայում
Մոսկվայում և Մոսկվայի մարզերում ուժեղ քամու և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հայտարարվում է եղանակային վտանգի «դեղին»...
Աղբյուր` Panorama.am
19:04
«Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
18:50
«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին
Ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը կարող է փոխանակել արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին իտալական «Յուվենտուսի»...
Աղբյուր` Panorama.am
18:39
Եվրոպայի «սև օրերը»՝ ըստ Ռուսաստանի
ԱՄՆ-ի կողմից հրթիռի փորձարկումը, որն արգելված է «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով», կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:22
Առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով
Ծանոթության անվճար համակարգերը չեն ստուգում օգտատերերի քրեական պատմությունները, և այնտեղ կարողանում են գրանցվել նաև «մոլագարները»։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անքնություն առաջացնող մթերքները
Ածխաջրի մեծ պաշար պարունակով մթերքը կարող է առաջացնել անքնություն։ Այս մասին գրում է «Ռիա»-ն՝ հղում տալով MedicalXpress-ին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվածի վիճակը կայուն ծանր է
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ, այն խոստումների դիմաց տարածքային զիջումների մասին է. Շահնազարյան
«Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է: Երբ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վրաստանի ՄԻՊ. Քաղաքացիներին ստիպում են մասնակցել է «Վրացական երազանք»-ի հանրահավաքին
Վրաստանի տարբեր շրջանների բնակիչներին ստիպում են մասնակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքին։  Ճնշումների...
Աղբյուր` Panorama.am
17:16
Խաչատուր Սուքիասյան. Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ, Բջնի գործարանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ տված...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
Սուդանի դատարանի որոշմամբ,  նախկին նախագահ 75-ամյա Օմար ալ-Բաշիրը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար և դատապարտվել երկու տարվա...
Աղբյուր` Panorama.am
16:46
2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր Թաիլանդում անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցության 1000-ավոր աջակիցներ այսօր հավաքվել էին Բոնգկոկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ուզբեկստանը ավտոբուսային կապ կստեղծի Մոսկվայի հետ
«Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը Մոսկվայի հետ կսկսի կանոնավոր ավտոբուսային ծառայություն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, գրում...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:...
Աղբյուր` Panorama.am
16:00
Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը
Գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեկ ու կես տարում ծայրահեղ վնաս է կրել Արցախի սուբյեկտայնությունը. Էլիբեգովա
«Քարոզչական պատերազմը, և Նժդեհի շուրջ ծավալվող ադրբեջանական քարոզչական հարվածը բոլոր հարթակներում է գնում՝ և՛ պաշտոնական, և՛ փորձագիտական,...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սանկտ Պետերբուրգում հիստերիայի մեջ ընկած կնոջից հեռացրել են երեխաներին
Ռուսաստանի Սանկտ  Պետերբուրգ քաղաքի մի բնակչուհի քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակիցն ահազանգում է՝ իրեն սպառնում են
«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հայաստանցի մասնակից Դայանա Դավթյանն ահազանգում է՝  մրցույթի «ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:01
Պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են հիմար որոշումներից. Բեքարյան
«Մենք այս պահին գործ ունենք մեկ անձի քմահաճույքի և դրա ապահովման անորակ գործընթացի հետ»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ստեփան Դանիելյան. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ,  պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ «2020 թիվը կարևոր տարի է...
Աղբյուր` Panorama.am
14:14
Նարինե Դիլբարյան. Խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը
Առկա է քաղաքական օրակարգը փոխելու հրամայական։ Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հայաստանի ղեկավարի շուրթերից լեգիտիմացվում է Արցախի ադրբեջանական համայնքը. Ղազինյան
«Արցախի հարցի շուրջ տագնապ կա, և դրա համար հիմք է հանդիսացել Հայաստանի նոր իշխանությունների չունեցած ռազմավարությունը» ,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Բաբաջանյան. Ներկա իշխանավորները հեղափոխությունը փոշիացնողներ են
«Անվերապահորեն մերժում ենք նախկիններին, բայց միաժամանակ մտահոգված ենք գործող իշխանությունների կողմից վարվող...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հեղաշրջման նպատակը Արցախի հարցում անընդունելի զիջումներ ապահովելն է. Դանիելյան
«Այն «չբանակցությունները», որ տեղի ունեցան և իշխանությունների կողմից որակվեցին որպես կոնսուլտացիաներ, փաստացի բանակցություններ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}