Հասարակություն 16:32 29/11/2019 Հայաստան

Սև ուրբաթ՝ շաբաթվա բոլոր օրերին

Օրերից մի օր ֆեյսբուքով՝ ծնգ.

- Անահիտ ջան, բարի լույս։
(Ո՞վ է՝ մտածում եմ)
Երկուշաբթի առավոտը տանելի դարձնելու համար, լավ նորություն ունենք։ 
(Այս ո՞վ է՝ լարված մտածում եմ)
Օդի ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ նվազել են նաև գները։...

Ես, ոչ այնքան քաղաքավարությունից, որքան հասկանալու համար, թե ինչ են ուզում ինձնից՝ բարի օր։ Մտնում եմ իրենց էջը, լարում եմ հիշողությունս։

- Անահիտ ջան,  շնորհակալ ենք հաղորդագրության համար։
Ընտրե՜ք Ձեզ հուզող հարցը՝ սեղմելով այստեղ 
Ընտրել հարցը
Զանգահարել

Անահիտ. -  Ես ինչ-որ բան եմ հարցրե՞լ։ Դուք եք գրել։
Ու ջնջում եմ մնացածը։

20 ՆՈՅ

- Անահիտ ջան, բարի լույս։ 
Եթե ուզում եք պարբերաբար ստանալ հետաքրքիր նորություններ կամ զավեշտալի տեսանյութեր, ապա սեղմեք  ԱՅՍՏԵՂ  և սեղմեք Բաժանորդագրվել/Subscribe/подписываться կոճակը։

✔️ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ ✔️

Հրաշալի օր ենք մաղթում 
Անահիտ. -Բարի օր, բայց ես չեմ բաժանորդագրվել մաղթանքների։

- Անահիտ ջան,  շնորհակալ ենք հաղորդագրության համար։
Ընտրե՜ք Ձեզ հուզող հարցը՝ սեղմելով այստեղ 
Ընտրել հարցը
Զանգահարել

Անահիտ. - Մի գրեք ինձ, էլի եմ ասել։

- Անահիտ ջան եթե չեք ցանկանում ստանաք մեր նորությունները ապա ապաբաժանորդագրվեք։
Անահիտ. - Ինչպես, ես չեմ բաժանորդագրվել

- Գրեք ապաբաժանորդագրվել
Անահիտ. - Չկա նման օպցիա։
Ոչ հավանել եմ, ոչ հետևում եմ, ոչ բաժանորդագրվել եմ։
Մի հարց եմ տվել, պատասխանել եք, որ չունեք։ Ու սկսել եք գրել։

- Գրելով արդեն իսկ բաժանորդագրվել եք։ Եթե հիմա պարզապես գրեք 《ապաբաժանորդագրվել》բառը այլևս չեք ստանա մեր նորությունները։
Անահիտ. - Զավեշտ է։ ապաբաժանորդագրվել
ԵՐՔ, 12:31

- Անահիտ ջան,  բա չիմացա՞ր, էս ուրբաթ մենք էլ ենք թիթիզանում ու սև ուրբաթ հայտարարում։
Գժական առաջարկներ ունենք։
999 դրամ
Ապառիկ կանխիկի գնով
1+1 նվեր
Անահիտ. - Ձեռ եք առնու՞մ։

- Անահիտ ջան,  շնորհակալ ենք հաղորդագրության համար։
Ընտրե՜ք Ձեզ հուզող հարցը՝ սեղմելով այստեղ 
Ընտրել հարցը
Զանգահարել
Անահիտ. - Հարցնում եմ՝ ՁԵՌ ԵՔ ԱՌՆՈՒ՞Մ։

Այստեղ արդեն լռություն է, ու ինձ թվում է, թե «տեղ հասավ»։

ՀՆԳ, 13:00

- Անահիտ ջան,  վաղվա սև ուրբաթով էնքա՜ն խառն ենք, լիքը մարդ ա գալու։
Քո համար էլ տեղ պահե՞նք։
Մի՜ աշխարհ ակցիա ունենք։
Կգաս չէ՞ 

Անահիտ.- Դուք ակցիա եք շահել մեզ մոտ։

- Անահիտ ջան,  շնորհակալ ենք հաղորդագրության համար։
Ընտրե՜ք Ձեզ հուզող հարցը՝ սեղմելով այստեղ  ...

Անահիտ. - Pixel` որպես ամենաանհասկացող կազմակերպություն։

Հարգելի ընթերցողներ՝ եթե չեք ուզում իրապես սև ուրբաթ, շաբաթ, կիրակի և այլն, մի գրեք ֆեյսբուքով այս «փիքսելին»։ Չեմ փորձել, բայց կարծում եմ, որ եթե զանգեք, հետո էլ սմս-ներ եք ստանալու։ Կամ եթե արկածախնդիր եք՝ գրեք... Ձեզ բարի սև ուրբաթ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:22
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը: «ԵԱՀԿ Մշտական խորհուրդը այսօր ժամը 1700-ին՝ կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՀԱՊԿ -ին դիմելը պարտադիր է. Ուրիխանյան
ՀԱՊԿ-ին դիմելը պարտադիր է, ֆեյսբուքյան այսպիսի գրառում է արել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն՝ ընդգծելով, որ Հայաստանն այդ կառույցի մեջ է հենց...
Աղբյուր` Panorama.am
18:13
Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան
Գեղամասար գյուղում  «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:07
Լևոն Տեր-ՊԵտրոսյանը ներկայացրել է հայկական կողմի համար պահի հրամայականը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ։ iLur.am-ի փոխանցմամբ, առաջին նախագահն իր հայտարարության մեջ նշել է....
Աղբյուր` Panorama.am
18:03
ԱԽ քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Տաջիկստանի գործընկերների հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել նաև Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ամենայն հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ
Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: ...
Աղբյուր` Panorama.am
17:55
ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է. «Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են...
Աղբյուր` Panorama.am
17:44
Արցախյան ռազմաճակատի ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են. ՊԲ
Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է:
Աղբյուր` Panorama.am
17:33
Ադրբեջանը Վարդենիսից բացի նաև գյուղերի քաղաքացիական օբյեկտներն է թիրախավորել. Հովհաննիսյան
«Մեր հետևում քաղաքացիական ավտոբուս է, որին արդբեջանական զինուժը թիրախավորել է մարտական ԱԹՍ-ով և այրել։ Բարեբախտաբար որևէ քաղաքացի կոնկրետ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը և լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր. Մնացականյան
«Նախագահ Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում: Թուրքիան արդյունավետ կերպով արտահանում է իր...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սիրիայի ահաբեկիչներին աջակցողն Հայաստանին անվանում ահաբեկչական պետություն․Միխայիլ Շահնազարով
Հայաստանը ոչ մի պատճառ չունի պրովակացիաների գնալ, խախտել ստատուս-քվոն
Աղբյուր` Panorama.am
17:14
Հայաստանյան կուսակցությունները կոչ են անում Արցախի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքել
Հայաստանյան մեկ տասնյակից ավելի կուսակցություններ համատեղ կոչով դիմել են Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կան տեսակետներ, որ Ալիևը Թուրքիայի պատվերն է կատարում. ադրբեջանագետ
«Արդեն 48 ժամից ավելի է՝ Ադրբեջանը չի կարողանում գրանցել նախատեսված հաջողությունները: Սա նշանակում է, որ Ադրբեջանը լուրջ օգնության կարիք...
Աղբյուր` Panorama.am
17:04
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի իշխանություններն իրենց զորքին պարտադրված ջախջախման են տանում
Արցախի Հանրապետության նախկին նախագահի խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:00
Ու դարձյալ չկա կորուսյալ «միջազգային հանրությունը», որ Չավուշօղլուին ասի՝ յա, իրո՞ք. Զոհրաբյան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլին, ով թուրք ամենահակահայ գործիչներից է, քիչ առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
16:54
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 29-ին, ժամը 14։41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Զոհերի ցուցակում հայտնված Վահագն Թախմազյանը ողջ է. ՊԲ
Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ զոհերի ցուցակում հայտնված Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Թուրքերն ու ռուսները աշխարհում մի քանի տեղ կռվում են իրար դեմ. Կարեն Վրթանեսյանը
«Ես համոզված եմ, որ Թուրքիայի ռազմական խորհրդականները մասնակցում են այս գործողություններին։ Ենթադրում եմ, որ թուրքական անօդաչու սարքերը,...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրգործ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից 2020թ սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
16:10
Կրեմլը պետություններին հորդորում է Ղարաբաղում հակամարտության վրա յուղ չլցնել
Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:06
Միհրան Պողոսյանը ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան
Նրա պաշտպանը միջնորություն է ներկայացրել գլխավոր դատախազին՝ Պողոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և կիրառված խափանման միջոց կալնավորումը վերացնելու մասին
Աղբյուր` Panorama.am
16:01
ՊՆ. Ո՞ւմ և ինչպե՞ս նվիրաբերել ԶՈՒ կարիքների համար իրային պարագաներն ու սննդամթերքը
ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար...
Աղբյուր` Panorama.am
15:56
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը Ադրբեջանի կառավարական էլ․ փոստերից արտահանել է տվյալներ
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը տարածել է հայտարարություն, ըստ որի, Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել են մի շարք...
Աղբյուր` Panorama.am
15:52
Արծրուն Հովհաննիսյան. Մեր հրետանավորները վիրտուոզ են
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»։ Հայկական...
Աղբյուր` Panorama.am
15:47
Փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և խուսափել հնարավոր սադրանքներից. Սամվել Կարապետյան
«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը դիմում է նաև Ռուսաստանում երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներին:
Աղբյուր` Panorama.am
15:38
ԱԱԾ. Արցախում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան համարներից
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հաագայում ընթանում է ցույց՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի
Հաագայում այս պահին ընթանում է ցույց՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի։ Նիդերլանդների համագործակցող կազմակերպությունները...
Աղբյուր` Panorama.am
15:30
Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ. Բիյագով
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի հայտարարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}