Իրավունք 15:23 29/11/2019 Հայաստան

Գլխավոր դատախազ. Չեմ բացառում՝ Միհրան Պողոսյանի քրգործով առավել ծանր հանցագործությունների դրվագներ ունենանք

«Կան սահմանված ընթացակարգեր, մեր պարտքն է այդ ընթացակարգն ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզման վերաբերյալ հարցին: 

Նա նշեց, որ յուրաքանչյուր երկիր սուվերեն ինքն է այս իրավիճակներում որոշումներ կայացնում, թեև այս սուվերենությունը լիարժեք անսահմանափակ չէ, կոնվենցիաներն ունեն նաև հստակ և կատեգորիկ կարգավորումներ, յուրաքանչյուր նմանատիպ դեպքերում պետք է լուծումներ ստանան  այդ հարցերը։

Հարցին՝ կապ հաստատե՞լ եք Գ. Կոստանյանի հետ, Ա. Դավթյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած չէ, անձամբ։ Որքան գիտեմ՝ քննիչն է կապ հաստատել, բացառիկ իրավիճակ է, շատ հրապարակային շփումներ են եղել, բոլորդ տեղյակ եք այդ մասին»։

Նշենք, որ ՀՔԾ-ից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Գ. Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։

Հարցին, թե «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի  պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն և նաև ձեզ, որպեսզի հետախուզումը վերացվի և կարողանա վերադառնալ Հայաստան, ստացե՞լ եք դիմումը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Դեռևս չենք քննարկել, հավանաբար, որքան հրապարակային է եղել մեզ դիմելը, այդքան հրապարակային կլինի մեր պատասխանը»:

Խոսելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի խափանման միջոցը վերացնելու մասին, նա ասաց. «Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չէ վերացվել: Դեռևս քանի ամիս առաջ ենք մենք հրապարկել, երբ ստացանք  հանձնելու մերժում: Երբ երկիրը մերժում է հանձնումը, այլևս մեկ վայրկյան չի կարող որևէ մեկին պահել, այսինքն՝ դա նոր բան չի։ Բայց այս առումով մենք շարունակում ենք քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ, և նկատի ունենալով, որ քրգործն էլ ակտիվ փուլում է, չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք այդ առումով: Բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ հույս ունենք մեր գործընկերներն իրավական և արադարացի մոտեցում կցուցաբարեն»:

Հարցին՝ բավարար ծանր չէ՞ Մ. Պողոսյանի հանցանքը, մի քանի հոդվածներով է մեղադրվում,  Դավթյանն արձագանքեց․ «Իհարկե ծանր է, իսկ բավարար է, թե անբավարար է, մենք արդեն ասել ենք. եղած իրավիճակում ունենք այն, ինչ ունենք, իմ ասելիքն այն է, որ քրեական գործի քննությունն ակտիվ շարունակվում է, նոր դրվագներ պարզաբանվելու դեպքում մենք մեր գործընկերների հետ շփումները շարունակելու ենք, այսինքն՝ նրա արտահանձման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել»։

Հարցին՝  ռուսական կողմի՝ նրան չարտահանձնելու որոշման բացատրությունը  ընդունելի չէ ՀՀ Գլխավոր դատախազության համար, նա պատասխանեց․ «Եթե ընդունելի լիներ, մենք չէինք շարունակի մեր շփումները»։

Հարցին, թե նախօրեին Պյատիգորսկում պայթյունից զոհված ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը 2008 թ. «Մարտի 1-ի» գործին ի՞նչ դրվագով էր առնչվում, նա ասաց, որ այդ պահին որոշակի աստիճան ունեցող ոստիկանության աշխատակից, որպես վկա հարցաքննվել է:

Պատասխանելով լրագրողի արցին՝ հնարավո՞ր է Աշոտ Կարապետյանի հետ կատարված դեպքը, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահը կապված լինեն «Մարտի 1»-ի գործի հետ, Ա. Դավթյանն ասաց․ «Քրեադատավարական լեզվով  դրանք կոչվում են վարկածներ, այսպիսի վարկածներ միշտ առաջադրվում են և դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր գործողություններ են իրականացվում: Բայց ձեր մատնանշած անձանց մասով չունենք գեթ մեկ փաստական տվյալ, որի վերաբերյալ ես ձեզ հետ անկեղծորեն կիսվեմ։ Ես հակված եմ բոլոր վարկածները ստուգելուն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}