«Իջևան» անտառտնտեսությունում դժբախտ դեպք է տեղի ունեցել
«Իջևան» բժշկական կենտրոնից երեկ ոստիկանությունը հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել։
Հանգամանքները պարզվում են: ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ