Իսրայելը հարվածել է Գազային՝ ի պատասխան հրետակոծության
Իսրայելցի զինյալները հարձակվել են Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թիրախների վրա՝ ի պատասխան իսրայելական տարածքում հրթիռային կրակի: Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ երեկ՝ նոյեմբերի 29-ին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել։
«Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերի զինյալները հարձակվել են «ՀԱՄԱՍ» ահաբեկչական շարժման՝ Գազայի հյուսիսում տեղակայված մի քանի թիրախների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ հարվածը հասցվել է սպառազինության արտադրամասին։