Հասարակություն 15:45 30/11/2019 Հայաստան

Մեր հենման կետը

Վերջին շրջանում  անընդհատ հիշում եմ մեր մանկության տարիների  մի պիեսի վերնագիր՝ Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»։ Հիշում եմ ու մտածում եմ՝ է՜հ, հիմա  պետք է տեսնեիք, թե  իսկական շուռ գալը ոնց է լինում։

Ի՞նչ կասեիք, եթե տեսնեիք, թե Հայաստանում ինչպես  են    սուտն ու դիլետանտիզմը  դարձել պետական քաղաքականության ձեռագիրը։ Կապշեիք, եթե տեսնեիք, թե   ներկայումս ինչպես են հանրային տրամադրությունները  ձևավորվում և ուղղորդվում  բառացիորեն օդից՝ համացանցային անտեսանելի ուժերի կողմից, որ հիմա ֆեյք են կոչվում ամբողջ աշխարհում։ Երբեք չէիք պատկերացնի, որ ՀՀ օրենքները դադարել են  կարգավորիչ  դեր կատարել, և օրինակ «թավշյա»  պաշտոնյաներն իրենց  աշխատանքային պարտականությունները իրականցնելիս պետք է՝ իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպեն  Հիսուսի բարդույթով։

«Հիսուսի բարդույթ»  նորարարական արտահայտությունը պատկանում է ՀՀ վարչապետին, ով վերջերս բավականին  հաճախ է անդրադառնում Աստվածաշնչին և հիշատակում Հիսուսին, իհարկե սեփական մեկնաբանմամբ։ Այնպիսի տպավորություն է, որ մեր վարչապետը նոր է ընթերցել  կամ նորովի է վերընթերցել Սուրբ Գիրքը, և նոր աշխարհներ է բացել  իր համար։ Այդուհանդերձ, ողջ հարցն այն է, որ  չի դադարում մեղանչել  «Մի՛ ստիր» պատվիրանի դեմ։ Այնքան,  որ անգամ իրեն  կուռք դարձրածների  քանակն  է նվազել։

Քանի որ անհավատալի է մոտ  ժամանակներում իմանալ որևէ պաշտոնական սոցհարցման    իրական տվյալներ՝ իշխանական ուժի և անձամբ Փաշինյանի վարկանիշի մասին, մնում է հետևություններ անել օրինակ  «Հայաստան» հիմնադրամի 2019-ին հանգանակված փոքր գումարից  (9 միլիոն 856 հազար 100 դոլար),   ներդրումների բացակայությունից, մայրաքաղաքում և մարզերում չդադարող բողոքի ցույցերից։ Մամուլի որոշ տեղեկությունների համաձայն՝  նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է և «տատանվում է մոտ 21-23 %-ի սահմաններում» :

Բնավ զարմանալի թիվ չէ, դատելով ներքին և արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած  ձախողումներից։ Վերջին օրինակը՝ աշխարհում երևի առաջին անգամ է միջազգային համաձայնագիր ստորագրած երկրի ղեկավարներից մեկը  հանրայնացնում մասնակից երկրների լիդերների ստորագրությունները, ինչպես արեց իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը՝  «Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցինք»:   (28.11.2019)։  Այս ամենը չի վրիպում ոչ ոքի աչքից՝ ոչ ներսում, ոչ դրսում։

Փաշինյանի վարկանիշի նվազմանը մեծապես նպաստում է նաև իր հավաքած թիմի գրեթե համատարած ոչ կոմպետենտությունը,  շատերի կախվածությունը սորոսյան-արևմտյան ուժերից, մի ստվար մասի կողմից  ազգային արժեքների ստորադասումը  գլոբալիզմին։ Ոչ մեկ անգամ ենք ականտես եղել, թե ինչպես է վարչապետն իր պաշտպանության տակ առել  իր մտերիմներին,   կամ խմբագրել  նրանց սխալներն ու սպրդումները։ Սակայն  ժողովրդի համար առաջնահերթ է ոչ թե նորաթուխ  քաղաքական գործիչների որակավորման  գործընթացը, այլ  իր բարեկեցությանն ուղղված խոստումների իրականացումը։ Հենց դրա բացակայությունն է իջեցնում իշխող ուժի վարկանիշը։ Չիրականացված հույսերն են հանրության շրջանում հիասթափություն ծնում։ Ստերին կուլ գնացած լինելու զգացողությունն է մարդկանց զայրացնում։

Մեր երկրում հնչած ստերի չափաբաժինը, 2018-ի ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից սկսած, մի քանի անգամ գերազանցեց այսպես ասած «ընդունելի» սահմանը, որը միշտ առկա է, և որի դեպքում ժողովուրդը մի տեսակ աչք է փակում խոստումների մի փոքր մասի չիրականացման  վրա։ Մինչդեռ այսօր  ունենք  հետևյալ պատկերը․  աստիճանաբար ջրի երես դուրս եկող  սուտ խոստումներն իրար վրա կուտակվելով՝   բացահայտում են սկզբնական մեծ սուտը․․․ ոչ ոք չէր էլ պատրաստվում Հայաստանը դրախտ դարձնել բոլորի համար։  Միայն մերձավորների համար էր նախատեսված կախարդական փայտիկի բարեհաճությունը։ Իսկ դա  բացարձակապես  հանրության սրտով չէ, և հեռու չէ այն օրը, երբ  տարբեր  տեղերում  լոկալ բնույթի  բողոքները  կմիավորվեն մի հզոր ալիքի մեջ։ 

Սպառվա՞ծ են արդյոք վարչապետ Փաշինյանի հնարավորություններն իր վարկանիշը բարձրացնելու և երկիրը ցնցումների առջև չկանգնեցնելու համար։  Ելքեր կարելի է գտնել, հատկապես երբ տիրապետում ես ազդեցության բոլոր լծակներին։  Արցախում  հայանպաստ բաց  քաղաքականություն վարելը,    Հայաստանում Սորոսի գործունեությունը կասեցնելը, տնտեսությունը  վերկուսակցական պրոֆեսիոնալներին վստահելը   և դատաիրավական համակարգին իրական անկախություն տալը  էականորեն կբարձրացնեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։  Այդ ժամանակ  միայն նա կստանա  հայ ժողովրդի իրական աջակցությունը։  

Որքան էլ աշխարհը շուռ եկած լինի,  մեծ ցանկության դեպքում հնարավոր է  գտնել հենման կետը և ոտքի կանգնել։  Հիմա  մեր հենման կետը մեր ազգային-պետական  շահն է:

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}