«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» մասով գումարն ավելացել է
ՀՀ Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի մասին» օրենքում նախագծի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» մասով նախատեսված 12 մլրդ 704 մլն դրամը ավելացրել է, որի արդյունքում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ: Նման հաղորդագրություն է տարածել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Կառավարության կողմից կատարված սույն քայլը համարում ենք առաջընթաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտության բյուջեում տարիներ շարունակ որևէ ավելացում չէր կատարվել, և սա դիտարկում ենք որպես միայն առաջին քայլ գիտության ֆինանսավորման ավելացման ճանապարհին ու ակնկալում, որ, արդյունքին զուգահեռ, կավելանան նաև գիտությանը հատկացվող գումարները: Տվյալ դեպքում ավելացումը կազմում է շուրջ 1 մլրդ 351 մլն դրամ, և գիտությանը հատկացված ամբողջական գումարից չի գանձվելու ԱԱՀ-ն, ինչը, կարելի է ասել, էլ ավելի է բարձրացնում գիտության վրա ծախսվելիք գումարի չափը»,-նշել է պատգամավորը տարածած հաորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին
- «Գիտությունը հրապուրիչ դարձնելը և գիտնականների համար պատշաճ պայմաններ ստեղծելը առաջնահերթություն է»
- Երիտասարդ ֆիզիկոս. Եթե հենց այս պահին կառավարությունը քայլեր չձեռնարկի, վաղը ոչ մի գիտնական չենք ունենալու
- Այն կառավությունը, որին պետք է բացատրել գիտության կարևորությունը, ոչինչ չարժի. գիտնական
- Գիտնականը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Գյուղը ծաղրելը խոցելի ու ծանրագույն դիագնոզ է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին