Սելահաթթին Դեմիրթաշը բանտում կորցրել է գիտակցությունը
Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ քաղբանտարկյալ Սելահաթթին Դեմիրթաշի առողջական վիճակը վատացել է: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Այս մասին հայտնել է Սելահաթթին Դեմիրթաշի եղբայրը` Այգյուլ Դեմիրթաշը, որը նաև իր եղբոր փաստաբանն է:
Այգյուլ Դեմիրթաշի խոսքով` նոյեմբերի 26-ին Սելահաթթին Դեմիրթաշը կրծքավանդակի շրջանում ունեցած ցավի և առաջացած շնչառական խնդիրների պատճառով կորցրել է գիտակցությունը և երկար ժամանակ այդ վիճակով ընկած է եղել բանտախցում: Նրան առաջին օգնություն է ցույց տվել իր բանտախցի ընկերը` Աբդուլլահ Զեյդանը:
«Չնայած բանտի բժիշկը, մենք` փաստաբաններս, պահանջել ենք, որ Դեմիրթաշին հոսպիտալացնեն, բայց արդեն 7 օր է նրան չեն հոսպիտալացնում»,- պատմել է նրա եղբայրը:
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը 2016-ից գտնվում է Էդիրնեի բանտում: Նախկինում նա մեկ անգամ ևս սրտամկանի կծկում էր ունեցել բանտում: