Իրավունք 14:29 02/12/2019 Հայաստան

Արթիկում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել

2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում: Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները  զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել անձին, վերջինս դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկա գտնվող Արթիկ քաղաքի 5 բնակիչներ խոչընդոտել են այդ գործողությանը և նշված անձին հեռացրել ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մոտից: Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել է ոսիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք:

Հաջորդ օրը ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել միջադեպի մասնակից անձանցից Դ.Ի.-ն, ով ոստիկանւթյան բաժնում համապատասխան դատավարական գործողությունների ժամանակ վիճաբանել է ոստիկանության բաժնի երկու աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, տվել սպառնալիքներ, հարվածել ու կոտրել աշխատասենյակում դրված պահարանը, կոտրված պահարանի մեջից վերցրել խոհանոցային դանակը և հարձակվել ոստիկաններից մեկի վրա՝ փորձելով հարվածել վերջինիս: Սակայն աշխատասենյակում գտնվող, ինչպես նաև առաջացած աղմուկի պատճառով ներս մտած այլ աշխատակիցների կողմից դա կանխվել է: Ապա վատ զգալու պատրվակով նա դուրս է եկել աշխատասենյակից և ոստիկանության Արթիկի բաժնում գտնվող մորեղբայրների հետ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, խանգարելով բաժնի բնականոն աշխատանքային ընթացքը, հեռացել է:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,  258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ. նոյեմբերի 20-ին Կ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Ի.-ին և նրա մորեղբայրներ հանդիսացող Ս.Ու.-ին և Ե.Ու.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Շիրակի մարզի դատախազի ցուցումով վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Միջնորդությունների քննարկմանը մասնակցել և դրանք պաշտպանել է նաև նշված քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։

Նշված անձանց նկատմամն որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու բոլոր 4 միջնորդությունները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:54
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 29-ին, ժամը 14։41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Զոհերի ցուցակում հայտնված Վահագն Թախմազյանը ողջ է. ՊԲ
Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ զոհերի ցուցակում հայտնված Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Թուրքերն ու ռուսները աշխարհում մի քանի տեղ կռվում են իրար դեմ. Կարեն Վրթանեսյանը
«Ես համոզված եմ, որ Թուրքիայի ռազմական խորհրդականները մասնակցում են այս գործողություններին։ Ենթադրում եմ, որ թուրքական անօդաչու սարքերը,...
Աղբյուր` Panorama.am
16:19
Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրգործ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից 2020թ սեպտեմբերի 27-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
16:10
Կրեմլը պետություններին հորդորում է Ղարաբաղում հակամարտության վրա յուղ չլցնել
Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:06
Միհրան Պողոսյանը ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան
Նրա պաշտպանը միջնորություն է ներկայացրել գլխավոր դատախազին՝ Պողոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և կիրառված խափանման միջոց կալնավորումը վերացնելու մասին
Աղբյուր` Panorama.am
16:01
ՊՆ. Ո՞ւմ և ինչպե՞ս նվիրաբերել ԶՈՒ կարիքների համար իրային պարագաներն ու սննդամթերքը
ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար...
Աղբյուր` Panorama.am
15:56
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը Ադրբեջանի կառավարական էլ․ փոստերից արտահանել է տվյալներ
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը տարածել է հայտարարություն, ըստ որի, Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել են մի շարք...
Աղբյուր` Panorama.am
15:52
Արծրուն Հովհաննիսյան. Մեր հրետանավորները վիրտուոզ են
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»։ Հայկական...
Աղբյուր` Panorama.am
15:47
Փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և խուսափել հնարավոր սադրանքներից. Սամվել Կարապետյան
«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը դիմում է նաև Ռուսաստանում երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներին:
Աղբյուր` Panorama.am
15:38
ԱԱԾ. Արցախում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան համարներից
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հաագայում ընթանում է ցույց՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի
Հաագայում այս պահին ընթանում է ցույց՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի։ Նիդերլանդների համագործակցող կազմակերպությունները...
Աղբյուր` Panorama.am
15:30
Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ. Բիյագով
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի հայտարարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
15:23
«Հայրենիք» հիմնադրամը շարունակում է ստանալ հումանիտար օգնություն՝ Արցախ տեղափոխելու համար
«Հայրենիք» զարգացման հիմնադրամում ստացվում են ՀՀ և ԱՀ զինված ուժերին ուղարկվող հումանիտար օգնություն։ «Շնորհակալություն եմ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Արցախի ՄԻՊ-ը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին ցուցաբերել հասցեական աջակցություն
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
15:12
Հայաստանը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է ՄԻԵԴ ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի ծավալուն ապացույցներ
Հայաստանի Հանրապետությունը նախորդ 24 ժամերի ընթացքում շարունակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
15:08
«Հայոց արծիվները» մեկնել է Արցախ
Այսօր, առավոտյան, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը մեկնել է Արցախ։ «Այսօր, առավոտյան, «Հայոց...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պետդուման պատրաստակամություն է հայտնել աջակցել Ղարաբաղում խաղաղ կարգավորմանը․ հայտարարություն է ընդունվել
ՌԴ Պետդուման այսօր ընդունել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում երկու կողմերին էլ կոչ է անում դադարեցնել...
Աղբյուր` Panorama.am
14:36
Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը. Տաթև Հայրապետյան
«Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, Ալիևն իր առջև իշխանության պահպանման խնդիր է դրել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:25
Այլևս հավասարության նշան չդնե՛ք Արցախի և Ադրբեջանի միջև. ակցիա Երևանում
Այս պահին մի շարք քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա են իրականացնում։ Նրանց պահանջն է՝ այլևս հավասարության նշան չդնել Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
14:21
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլայ Պատրուշևի հետ
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Միրոնով․ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության զարգացմանը
Արդեն երրորդ օրն է՝ շարունակվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի ու Հայաստանի։ Միջազգային մամուլն ու փորձագետները սկսել...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սոցցանցերում ադրբեջանցիների ակտիվության հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է. Տարոն Հովհաննիսյան
«Սոցցանցերում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, որտեղ ադրբեջանցիներն ակտիվ են, հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է»-...
Աղբյուր` Panorama.am
13:56
Թոմ Քաթինա․ Ամուր մնա՝ Արցախ ու Հայաստան
«Սիրելի հայ ընկերներ, այստեղ՝ Նուբա լեռներում, մենք աղոթում ենք ձեզ համար ու Արցախում մարտերի խաղաղ լուծման համար։ Ամուր մնա՝ Արցախ ու...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ինչպես ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախին
Արցախի ֆինանսների նախարարությունը հայտնում է. «Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական...
Աղբյուր` Panorama.am
13:50
ԶԼՄ-ները Հեյդար Ալիևի հոգին են կանչել՝ իմանալու Ադրբեջանի զոհերի թիվը
Այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի երրորդ օրն է։ Ադրբեջանն այսօր արդեն սկսել է հարվածներ հասցրել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել. Նարինե Գրիգորյան
«Շուտ հաղթեք ու վերադարձեք, արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու»:
Աղբյուր` Panorama.am
13:43
ԱԱԾ-ն՝ սնունդ, դեղորայք, սննդամթերք հավաքելու նախաձեռնությունների մասին
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}